Հանուն կենդանիների` ընդդեմ մարդկա՞նց


Ստացվում է, որ հանուն կենդանիների մարդը կարող է նաև գազանաբարո արարքներ կատարել իր իսկ նմանի հանդեպ: Ահավասիկ, «Կենդանիների ազատագրման ճակատ» միջազգային կազմակերպության կենդանապաշտները խոստովանել են, որ Ֆինլանդիայում շուրջ 20 ավտոբուս են այրել: Փոխադրամիջոցների տերը համագործակցել է SΖgΖ Furs ընկերության հետ, որը մորթու վաճառքի աճուրդներ է կազմակերպում:

- Դա ուղերձ է նրանց, ում մինչև հիմա հասկանալի չէ, որ կենդանիների սպանությանը մասնակցելու համար հարկավոր է վճարել,- արարքը պարզաբանել են այդ կազմակերպության ակտիվիստները:

Բարեբախտաբար, հրդեհված ավտոբուսները դատարկ են եղել` առանց ուղևորների ու վարորդի` կայանված Վանտաս քաղաքի ավտոհավաքակայանում: Դրանցից 15-ն այրվել են ամբողջովին, իսկ մյուս 6-ն էլ այնքան ուժգին են վնասվել, որ այլևս ենթակա չեն վերականգնման (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):