Ապտակող զարթուցիչ


Դժվարությամբ արթնացողներին այն, իհարկե, կօգնի, բայց ո՞ւմ և որքանո՞վ հաճելի կլինի նոր օրն ապտակով սկսել:

Շվեդիայում հղացված այս զարթուցիչի գյուտարարը կին է` MotherboΖrd պորտալի խմբագիր Սիմոն Հիրտցը: Արտառոց այս սարքը ստեղծելու համար նրան անհրաժեշտ է եղել ժամացույց, արհեստական ձեռք, շարժիչ (որն այդ ձեռքն աշխատեցնում է 1 րոպեում 65 պտույտ արագությամբ) և Arduino թվացույց:

Սիմոնին հաջողվել է գյուտը մի քանի անգամ փորձարկել հենց իր վրա: Ճիշտ է, մի քանի ապտակից հետո սարքը ցավեցնելով սկսել է քաշքշել նրա մազերը, բայց կնոջը հաջողվել է անջատել այն:

- Դա ավելի շատ նվաստացնող էր, քան ցավոտ,- խոստովանել է կինը:

Հարկ է նշել, որ մինչ այս զարթուցիչը, Սիմոնը նախաճաշ պատրաստող մեքենա էր ստեղծել: Այն ևս հեռու էր կատարյալ լինելուց. ակտիվորեն խառնում էր հացամթերքի փաթիլները և «խնամքով» կաթը շաղ էր տալիս սեղանին (գրել է newsbΖng.net-ը):

Սիմոնի ստեղծած սարքերից ավելի արտասովոր է նրա փորձարարության հանդեպ ուշադրությունը: