***- Պատկերացնո՞ւմ ես, երեկ կնոջս տեսել եմ ուրիշ տղամարդու հետ թև-անցուկ,- ընկերոջը զայրացած պատմում է մի տղամարդ:

- Մոտեցա՞ր: Ո՞ւմ ապտակեցիր` կնո՞ջդ, թե՞ այդ տղամարդուն:

- Ո՞նց մոտենայի. ախր կնոջս ասել էի, թե գործուղման եմ մեկնել:

***- Ո՞նց ես դիմանում. ամուսինդ ան-ընդհատ ջահել աղջիկների հետևից է վազում:

- Հետո՞ ինչ. շունս էլ անընդհատ մեքենաների հետևից է վազում, բայց դա չի նշանակում, որ եթե հասնի` նստելու է այդ մեքենայի ղեկին:

***Գալիս ես տուն, ճաշում ես, սուրճ պատրաստում, նստում ես բազկաթոռին ու վայելում լռությունը: Եվ չես էլ ուզում իմանալ` դա Միայնությո՞ւն է, թե՞ Ազատություն:

***- Խմում եմ բժշկական սպիրտ` բժշկական երշիկով ու չեմ հասկանում, թե առողջությունս ինչու է անընդհատ վատանում:

***- Լավ է, որ ընկերուհիդ հարուստ է, բայց շատ տգեղ է ու լկտի: Դու, իհարկե, չես ամուսնանա` փողերի խաթեր:

- Իհարկե: Բայց մյուս կողմից էլ անարդար կլինի, որ նա մենակ մնա` այդքան փողերի հետ:

***- Որքա˜ն անհավատարիմ են փողերը... Կանանց հետ հանդիպման եմ գնում նրանց հետ, բայց միշտ տուն եմ վերադառնում միայնակ: