ՀԻՆԳ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԼԱՎ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ


 

Արդեն տեղյակ ենք ՀՀ Կառավարության` 2012-2017 թվականների ծրագրի մասին: Մոտավորապես տեղյակ ենք, թե ինչեր կան այնտեղ ներառված և ինչ «աշխարհացունց» ծրագրերով է հանդես գալու հայրենի կառավարությունը:

Մասնավորաբար, ըստ այդ ծրագրի, հինգ տարի անց, այսինքն, 2017 թվականին, նվազագույն աշխատավարձը դառնալու է ութսուն հազար դրամ: Եթե նկատենք, որ հիմա 32 հազար 500 դրամ է, ապա հինգ տարվա համար 47.500 դրամով աշխատավարձի բարձրացումն իսկապես հրաշք կարող է համարվել: Սակայն եթե սրան հավելենք այն, որ, ըստ տնտեսագետների հաշվարկի, դոլարի արժեքը հասնելու է 500 դրամի, ապա դարձյալ Հայաստանում սահմանվելիք 80 հազար դրամը լինելու է միայն աղքատության ընդհանուր ֆոնը պահպանող միջոց: Կառավարությունը խոստանում է կենսաթոշակներն էլ հասցնել 70 հազար դրամի:

Մի փոքրիկ համեմատություն անենք. «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի աշխատավարձը հիմա 740 հազար դրամ է, չհաշված, որ մարդը նաև ռեստորանի համափայատեր է: Ուրեմն, դարձյալ մեր կենսաթոշակառուները շատ վատ են ապրելու, իսկ Սփյուռքի փողերով ապրող հիմնադրամի տնօրենը` գերազանց…