Եվ քրիստոնեությունը լքեց Եվրոպան


Ահա այսպիսի ահազանգ է հնչեցրել իտալական il GiornΖl պարբերականը` փորձելով հիմնավորել քրիստոնեության տկարացման պատճառները Եվրոպայում:

Արմատական սոցիալական փոփոխությունները, հակակրոնական Եվրամիությունը և ներգաղթը: Այս երևույթները նկատելի են անգամ Եվրոպայից տարածությամբ բավական հեռու մեր երկրում. սոցիալական ծանր պայմաններում հայտնված մարդկանց դյուրությամբ ճանկում են տարանուն աղանդները` նսեմացնելով ճշմարիտ հավատքը: Իսկ աղանդավորական կազմակերպությունները գերազանցապես սնվում են դրսից ու հովանավորվում եվրակառույցների կողմից:

Հրապարակման հեղինակը 3 հիմնական գործոն է նշում, որոնք խթանում են քրիստոնեության անհետացումը:

- Նախ, արդեն ամբողջ մի հարյուրամյակ ընթանում է Եվրոպայի հակաքրիստոնեացումը, որը զգալիորեն արագացել է վերջին ժամանակներում: Դա արտահայտվում է ոչ միայն կրոնական զգացմունքների անհետացմամբ, ծիսակարգերի անտեսմամբ..., այլև հանգեցնում է նրան, որ մարդիկ արդեն չեն գիտակցում իրենց պատկանելութ յունը քրիստոնեական քաղաքակրթությանը: ...Դեռևս 20 տարի առաջ անսասան դարավոր համոզմունքները, բարոյականությունը, ավանդույթները, լեզուն` ամենը փլուզվում է:

Անկեղծ լինենք. մեզանում նույնպես առկա է ու խորանում է այս երևույթը:

Իտալացի հեղինակին տագնապեցնող երկրորդ գործոնի շոշափուկներից ևս ապահովագրված չենք: Իհարկե` մասնակիորեն, սակայն մենք չափից ավելի ընկալունակ ու անպաշտպան ենք դարձել` հոգևոր չարիք կոչվող ախտի հանդեպ:

- Եվրոպական Միությունը չունի պատմական և ռազմավարական, մշակութային և հոգևոր ընդհանուր աշխարհայացք: Ընդհակառակը, գերիշխում է ուժեղ ու ակնհայտ ցանկությունը` ազատվելու քրիստոնեական քաղաքակրթության հետ բոլոր կապերից: ԵՄ առաջին մեղքն արտահայտվեց քրիստոնեության և հունահռոմեական քաղաքակր թության մեջ Եվրոպայի արմատները չճանաչելուց: Այդ արմատները միակ ընդհանուր հենքն էր, որի վրա կարելի կլիներ կառուցել դարերով խախտված ու բաժանված Եվրոպան: Սակայն սահմանված բոլոր կանոնները և եվրոպական խորհուրդների ու դատարանների ընդունած որոշումների մեծամասնությունն ակնհայտորեն ուղղված են Եվրոպայի ապաքրիստոնեացմանը,- գրում է հեղինակը և հռետորական հարց արծարծում.

- Արդյո՞ք մնացել են երբեմնի Լուսավորության ոգին ու մարդու իրավունքները:

Երրորդ գործոնը Միջերկրածովյան տարածքում ներգաղթյալների հոծախումբ ներկայությունն է` հիմնականում մահմեդական դավանանքով:

- Սոցիալական և հասարակական կարգի քաղաքացիական ցնցումներին ու ներգաղթողներին ընդունելու դժվարություններին զուգընթաց, այս բռնազավթումը կհանգեցնի քրիստոնեությունից Եվրոպայի հետագա օտարացմանը:

- Եվրոպական Միությունը ազատություն է անվանում իր հուսահատ խորասուզումը ոչնչության մեջ,- եզրահանգում է հեղինակը:

Հոռետեսությո՞ւն է սա, թե՞ իրատեսություն: Իրողություններն առայժմ իրատեսության օգտի՞ն են խոսում: