Հանցանքը վաղեմության ժամկետ չունի


Կաշառակերությունը ևս հանցանք է. մանավանդ` պաշտոնական դիրքի չարաշահմամբ: Ու դա պատժելի է (համենայն դեպս` պատժելի պե´տք է լինի)` նույնիսկ պաշտոնավարման ընթացքում պաշտոնանկությունից հետո:

Գոնե Իսրայելում այդպես են մտածում, և Թել-Ավիվի մարզային դատարանը ապացուցել է, որ Երուսաղեմի քաղաքապետ եղած ժամանակ հետագայում երկրի վարչապետ դարձած Էհուդա Օլմերտը 500 հազար շեքել (մոտ 140 հազար դոլար) է ստացել գործարար Շմուել Դահներից:

Այդ գումարի դիմաց Օլմերտը առաջ է մղել Դահների հետաքրքրությունները` շինարարական HolylΖnd խոշոր նախագծում:

Օլմերտի հետ մեկտեղ ամբաստանյալի աթոռին են հայտնվել 12 այլ մեղսակիցներ. նրանց թվում` Երուսաղեմի արդեն նախկին քաղաքապետ Ուրի Լուպոլյանսկին, գրասենյակի ղեկավար Շուլա Զաքենը և մի քանի գործարարներ:

Այսպիսով, Իսրայելի պատմության մեջ Օլմերտը առաջին վարչապետն է, ով ստիպված է պաշտոնին հրաժեշտ տալ` իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով (հաղորդել է bbc.ru-ն):