Զուգագուլպաներ` բանակին


Սա տարօրինակ գնում չէ այն զինված ուժերի համար, որի անձնակազմի 17,4 %-ը կանայք են: Մասնավորապես խոսքը Լիտվայի մասին է:

Երկրի պաշտպանական պատվերների պետական կենտրոնը տարբեր ամրության զուգագուլպաների երկամյա մատակարարման մրցույթ է հայտարարել (տեղեկացրել է Ηixnews.Lv): Դրա համար պետությունը պատրաստ է հատկացնել 37.710 եվրո: Զուգագուլպաները պետք է լինեն նուրբ, թափանցիկ և կիպ, իսկ վերնամասն ու ոտնաթաթերի հատվածը` բարձր ամրության թելերից:

Ի դեպ, Լատվիայի զինված ուժերում ծառայող կանայք մեծամասամբ ֆինանսիստներ են, հաշվապահներ, բժիշկներ, օտար լեզուների մասնագետներ: Հետաքրքրական է, որ Եվրամիության` ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկված երկրների բանակներում կանայք անհամեմատ քիչ են: Օրինակ, Լեհաստանի բանակում կանայք կազմում են 1,8 %, Դանիայում` 5,2 %, Լյուքսեմբուրգում` 5,8 %, Բելգիայում` 8,02 %, Նորվեգիայում` 8,6 %, Մեծ Բրիտանիայում` 9,5 %, Գերմանիայում` 8,9 % (հաղորդել է LETA գործակալությունը):