ՀԱԿ-ՈՒՄ ԴԵՊՐԵՍԻՎ ՎԻՃԱԿ Է


Վերջին հանրահավաքից հետո, ինչպես վկայում են մեր աղբյուրները, ՀԱԿ-ում դեպրեսիվ վիճակ է ստեղծվել: Շարժման ներսում ձևավորված երկու հակադիր ուժերն իրար են մեղադրում, որ հանրահավաքի ժամանակ չի հավաքվել ցանկալի բազմությունը, ինչը հնարավորություն կտար նոր ու սրտաճմլիկ հայտարարությունների: Առավել ագրեսիվորեն տրամադրված ուժերը կորցրել են ինքնատիրապետումը, իսկ ահա առաջին Նախագահը, նրա իսկ մի շարք համախոհների հավաստմամբ` չափազանց գոհ է, քանի որ այսպես կարելի է անվերջորեն մարդկանց պահել սպասումների մեջ: