ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է


Հատված` Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքից Ցավոք մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է: Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ: Մեր անմիջական հարևանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին` եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա: Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել: Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է: Այս ամենով հանդերձ` տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց: Հայաստանը հաստատակամ է` ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում: