«Աստված մի արասցե»


- Մենք պետք է բարձրացնենք ժողովրդին: Սրան-նրան վարկաբեկելով` ոչնչի չեն հասնի,¬ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն է հայտնել Տիգրան Կարապետյանը` նկատի ունենալով այն փաստը, որ ԺԿ¬ի թռուցիկների վրա ՀԱԿ-ն իր թռուցիկներն է փակցրել: Նա նաև կտրականապես հերքել է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությունը` ընդգծելով` - Աստված մի արասցե: Նա նաև հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հնարավորությունների և համագործակցության առումով ազդեցություն ունի ԲՀԿ¬ի և ՀՅԴ¬ի վրա, բայց` - Ես չեմ մտածում, որ քաղաքական գործիչները, մանավանդ նախկին նախագահները, լինի դա Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, որևէ մի երկրորդ անգամ կարող են գալ քաղաքական ասպարեզ,- մանրամասնել է բանախոսը: ԺԿ առաջնորդը չի բացառել, որ իրենց համագործակցությունը Ր. Հովհաննիսյանի հետ կարող է արդյունավետ լինել: Ավելին, նա փոխել է իր վերաբերմունքը «Ժառանգության» ղեկավարի հետ. այլևս նա չի գտնում, թե «Րաֆֆի Հովհաննիսյանի պրոյեկտն ամերիկյան է» և Ր. Հովհաննիսյանին բնորոշում է որպես բարոյական կերպար: