Ձեռքի հետ` ոտքի վրա


Գերմանիայի և Նիդեռլանդների սահմանում ձերբակալվել է մեծաքանակ թմրանյութեր տեղափոխող լիտվացի ֆուտբոլիստը (անցյալ շաբաթավերջին տեղեկացրել է Die Welt¬ը): Մարզիկի անունը չի հրապարակվում. նշվում է միայն, որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Լրատվամիջոցի փաստմամբ` լիտվացին սահմանը հատում էր ավտոմեքենայով, որի մեջ սահմանապահները հայտնաբերել են 162 կգ հաշիշ` սուրճի տուփերի տակ թաքցրած: Սահմանապահներն ասել են, որ դա սահմանի այդ հատվածում առգրավված ամենախոշոր չափի թմրանյութն է` վերջին տասնամյակում: Այդ չափաքանակը «սև շուկայում» կարժենար 1,3 միլիոն եվրո: Գերմանացի իրավապահները կարծիք են հայտնել, որ թմրանյութ տեղափոխող լիտվացին համագործակիցներ ունի Ռուսաստանում: Արդեն կալանված ֆուտբոլիստին սպառնում է մինչև 7 տարի բանտարկություն: