ԱՐԱԼՅԱՆ ԾՈՎՆ ԱՐԴԵՆ ՃԱՀՃԱՑԱԾ ԼԻՃ Է


Ղազախստանի գիտությունների ակադեմիայի մի խումբ գիտնականներ, ուսումնասիրելով Արալյան ծովը, հանգել են այն եզրակացության, որ վերջնականապես «մեռել» է այն` վերածվելով ճահճի: Ծովի ճակատագրում կարևոր դեր են խաղացել արդյունաբերական թափոնները, որոնք ոչ միայն վերացրել են կենդանական աշխարհը, այլև նվազեցրել են ջրի պարունակությունը: Ըստ գիտնականների, այժմ աշխարհում նմանօրինակ 117 ջրամբար կա, որոնք բոլորն էլ կանգնած են ճահճացման եզրին: Առանձնացնելով Սևանա լիճը, նրանք նշել են, որ Հայաստանի ամենամեծ ջրային տարածքի ճակատագրին վտանգ չի սպառնում. Սևանի ջուրը «երիտասարդացել» է, իսկ կենդանական աշխարհի լիարժեք վերականգնումը հնարավոր կլինի 10-12 տարվա ընթացքում: