Ոչնչացնել կուռքերին` դամբարանով հանդերձ


Պետդումայի նիստում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Սերգեյ Աբելցևն իր ելույթում նշել է, որ վերջին ժամանակներում «2 հրեշավոր բարբարոսություն» է տեղի ունեցել Պետերբուրգում, ապա` Լուգանսկի մարզում. պայթեցվել են Լենինի հուշարձանները: - Նախկինում ես առաջարկել էի Դամբարանից հանել Լենինի մարմինը և խոստովանում եմ, որ ճիշտ չէի: Վերանայելով իմ դիրքորոշումը, հիմա գտնում եմ, որ անհրաժեշտ է վերացնել Դամբարանն` իր ողջ պարունակությամբ,- ասել է Աբելցևը: - Հեռացնե°լ կուռքին մոսկովյան Կրեմլի պատերից,- իր ելույթը եզրափակել է նա` արժանանալով ներկաների թույլ ծափերին: Խորհրդարանական նրա գործընկերներից կոմունիստ Սերգեյ Օբուխովը վրդովվել է այս կոչից` դրա հեղինակին անվանելով «քաղաքական մարդակեր»: