Պաշտպանության նախարարը հանդիպեց ուսանողության ներկայացուցիչներին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի ուսանողական ֆորումի, պետական և ոչ պետական բուհերի ուսանողության, ուսանողական և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդների դերն ու մասնակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բանակ-հասարակություն և մասնավորապես բանակ-ուսանողություն կապերի ամրապնդմանը, ուսանողության ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանաբնույթ հանդիպումները դարձնել շարունակա կան: