Մարդու արտաքինը` ԴՆԹ-ով


Միացյալ Նահանգները շուտով կատարյալ հեղաշրջում կկատարի քրեագիտության ասպարեզում: Գիտնականներն ամբողջացնում են ԴՆԹ-ի միջոցով մարդու արտաքին տեսքը պատկերելու տեխնոլոգիան: Ասել է թե` թաքնվող հանցագործներին որոնողները լիարժեքորեն պատկերացում կունենան նրանց արտաքին բոլոր մանրամասների մասին: Քրեագետներն արդեն ուսանում են` կազմել գենետիկ հատուկ քարտեզներ, որոնք մոլեկուլյար մակարդակով հնարավորություն են տալիս վերապատկերել մարդու մաշկի պիգմենտացիան և նրա դիմագծերը: Հեղափոխական այս մեթոդն արդեն փորձարկվել է, որի շնորհիվ հաջողվել է ստեղծել մի շարք սպանություններ կատարած Դերեկ Թոդդ Լիի ֆոտոռոբոտը, և հանցագործը հայտնաբերվել է: Ի դեպ, նոր տեխնոլոգիայով ստացված տվյալները հակասել են վկաների ցուցմունքներին. վերջիններիս պնդմամբ հանցագործը շիկահեր է եղել, սակայն փորձագետները ստիպել են հետախուզում հայտարարել աֆրոամերիկացու: Ու չեն սխալվել: