Ծիծաղն էլ ճշմարտություն է


JJJ Չուկչան այցելում է իր էսկիմոս բարեկամին: Նայելով հսկա սպիտակ արջի մորթուն, հարցնում է. - Քանի՞ կրակոցով սպանեցիր սրան: - Տասը: - Տասն էլ կպա՞վ: - Ոչ մեկն էլ չկպավ: - Բա ո՞նց սատկեց: - Ծիծաղից… JJJ Չուկչան ընկերոջը զգուշացնում է. - Լսիր, կինդ ման է գալիս: - Ոչինչ, թող ման գա` այսօր տաք է հագնվել: JJJ Բարձրահարկի վերջին հարկում չուկչան տուն է ստանում: - Ո՞նց է նոր տունդ,- հարցնում են ընկերները: - Տունը լավն է, բայց ոտքերս ցավում են բարձրանալուց: - Վերելակը չի՞ աշխատում: - Աշխատում է, բայց գրված է, որ այն հաշվարկված է 4 մարդու համար: Ամեն անգամ քանի՞ ժամ սպասեմ, որ 3 հոգի էլ ճարեմ: JJJ Մոսկվայում չուկչան կորցնում է կնոջը: Դիմում է ոստիկանատուն: - Նկարագրեք նրա արտաքինը: - Այսինքն` ո՞նց նկարագրեմ: - Ինչպիսի՞ն է նա: Օրինակ` իմ կինը բարձրահասակ է, վայելչակազմ, կապույտ աչքերով…,- ասում է հերթապահը: - Չէ¯, իմը ծեր է, ծուռ ոտքերով,- հառաչում է չուկչան:- Ավելի լավ է` քո կնոջը որոնեմ: JJJ Չուկչան փայտե երկար սյուն է կանգնեցնում գետնին ու սկսում է վեր մագլցել: Սյունը ընկնում է` գետին փռելով նաև չուկչային, որն ամեն անգամ ոտքի է կանգնում ու նորից սկսում նույնը: - Էս ի՞նչ ես անում,- զարմանում է մի անցորդ: - Սյան բարձրությունը պիտի չափեմ: - Է, գետնի վրա չափիր: - Դա կլինի երկարությունը, ես բարձրությունը պիտի չափեմ: JJJ Ռադիոապրանքների խանութում չուկչան հարցնում է. - Գունավոր հեռուստացույց ունե՞ք: - Ունենք: - Խնդրում եմ, ինձ կանաչը տաք: