Թիկնազոր աղջկահավաք 


 

Կայքերում հայտնվող ամենաարտառոց գրություններն այլևս չեն զարմացնում այցելուներին: Բայց Գերմանիայի Աշխատանքի դաշնային բորսայի կայք-էջում հայտնված այդ հայտարարությունն արտառոց էր ոչ այնքան իր բովանդակությամբ, որքան պաշտոնակայքում զետեղված լինելու հանգամանքով: Հայտարարությունը ուղեկցող-պահա կախմբում աղջիկների ծառայության հավաքագրելու մասին էր, իսկ որպես կանոն` Escort.de կայքի աշխատակիցներն իրենց պատվիրատուների համար «ուղեկցորդուհիներ» են ընտրում` ամենատարբեր միջոցառումների համար: Սակայն պարզվել է, որ նրանք ընդունում են նաև մարմնավաճառների ծառայությունների պատվերներ (հաղորդել է DieWelt-ը):

Նշյալ բորսայի գործունեության վերահսկողությունը հանձնարարված է Աշխատանքի և սոցհարցերի նախարարությանը, որի աշխատակիցներից մեկն էլ հենց անտարբեր չի մնացել կատարվածին: Ստացվում էր, որ նախարարությունը նաև պոռնիկներ է մատակարարում: Բորսայի ղեկավար Պաուլ Էբսենը փորձել է հարթել սկանդալը` պատճառաբանելով, թե հայտարարությունը պատահաբար է սպրդել իրենց կայք:

Սպրդումը` սպրդում, սակայն Գերմանիայում պաշտոնապես արտոնված է մարմնավաճառությունը: Ու որպեսզի այդ արտոնումը չշարժի պահպանողական գերմանացիների վրդովմունքը, իշխանությունները հատուկ որոշմամբ արգելել են սեռական ծառայությունների գովազդը պետական մակարդակով: Այդ արգելանքը վերաբերում է նաև հասարակաց տների բարմենների ու պարուհիների ազատ աշխատատեղերի մասին հայտարարություններին: Այդուհանդերձ, նմանատիպ հայտարարությունները մշտապես «ճեղքում» են պետական ուղեփակոցները: Դիցուք, փետրվարին Աշխատանքի բորսան 19-ամյա Աուքսբուրգին հասարակաց տանն աշխատելու է հրավիրել` անպատվաբեր հաստատութ յունը ներկայացնելով որպես «մերկասերների ակումբ»: «Քողարկումն» էլ մոգոնվել է` հավանաբար անփորձներին մոլորեցնելու, հասարակության աչքին փոշի փչելու համար: