Կնասեր հոգևորականը 


 

Գոնե սրանք պիտի տիրապետեն ինքզինքը` սատանային չտրվելու, մահացու մեղքերից հեռու մնալու: Բայց ուկրաինացի քահանա Նիկոլայ Կրյուչկովն անչափահաս աղջկան բռնաբարելուց հետո երևի նորից աշխատավայր` եկեղեցի է մտել ու մեղքերի թողություն խնդրել: Բարձրյալն, իհարկե, չէր ների նրա հանցանքը: Աշխարհիկ օրենքը նույնպես չի´ ներել, չնայած շա˜տ մեղմ վճիռ է կայացրել` 2 տարի պայմանական (տեղեկացրել է «Կոմսոմոսլկայա պարվդա վ Ուկրաինե» թերթը):

Ռովենսկայա մարզի Վիտկիվ գյուղում անցյալ աշուն կատարվել էր անպատկերացնելին: 15-ամյա Գալինան գանգատվել էր մորը, մայրն էլ գրավոր դիմել էր միլիցիա` պահանջելով պատժել դստերն արատավորող հոգևորականին: Վերջինս` 22-ամյա Նիկոլայը խոստովանել էր, որ կենակցել է աղջկա հետ: Նաև կարողացել էր ապացուցել, որ դա կատարվել է փոխադարձ համաձայնությամբ: Աղջկա ծնողները հետ էին վերցրել բողոքը, իսկ Նիկոլայի նկատմամբ վճիռ էր կայացվել միայն «Սեռական հասունության չհասած անձի հետ սեռական հարաբերություններ» հոդվածով: Նա հեռացել է նաև գյուղից և, ըստ շրջող լուրերի` «մեկնել է իր հղի կնոջ մոտ»: