ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է


 

Երբ «Արմավիան» գործադուլ հայտարարեց, շատերին թվաց, թե այդ քայլը պայմանավորված է Արամ Կարապետյանի քաղաքական ակտիվացմամբ: «Նոր ժամանակների» առաջնորդը 4-5 տարի անհետանում է քաղաքական արենայից և վերադառնում միայն ընտրությունների ժամանակ: Սակայն այս անգամ «Փարաքարի արծիվն» այլևս իր կամ կուսակցության թեկնածությունը չի առաջադրելու և հրապարակավ էլ որևէ ուժի չի սատարելու, չնայած իրեն համարում է ՀԱԿ-ի գաղափարակիր:

Թե ինչու է մեր ամենակոլորիտային գործիչներից մեկը հայ հանրությանը զրկում նախընտրական զվարճություններից` դժվար է ասել: Պետք է ենթադրել, որ այս անգամ «դրսից» նրան խնդրել են չզբաղվել համաշխարհային հեղափոխությամբ և ուժերը կուտակել` Ռուսաստանում հետընտրական կրքերը հանգստացնելու համար: Ասում են, որ Վլադիմիր Պուտինն անհամբերությամբ սպասում է Արամ Կարապետյանին, որպեսզի նրանից խորհուրդ հարցնի, թե ինչպես կարելի է Ռուսաստանում հասնել քաղաքացիական համաձայնության: