99 տարեկանում էլ են  խանդում


 

Տարեց այս իտալացին չկարողացավ ներել 98-ամյա իր կնոջը, ում հետ ապրել էր 77 տարի:

Նեապոլցի Անտոնիոն իր 100-ամյա հոբելյանի նախաշեմին որոշեց արմատապես փոխել անձնական կյանքը և ամուսնալուծության հայցապահանջ ներկայացրեց կնոջը` Ռոզային: Պատճառը խանդն էր: Խանդելու առիթ այդ տարիքում նա իհարկե չուներ: Բայց անսպասելիորեն «բացահայտել» էր, որ  1940-ական թթ. կինը փոքրիկ սիրախաղ է ունեցել ուրիշի հետ` երբ իրենք արդեն ամուսնացած էին:

Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին խանդոտ իտալացին կնոջ թաքստոցում սիրային նամակներ է գտել, կինն էլ խոստովանել է: Սակայն չի կարողացել համոզել, որ դա շատ հին անցյալ է ու չի սպառնացել իրենց ընտանիքի ամրությանը: Դե, իսկական իտալացու համար վիրավորանքը վաղեմության ժամկետ չունի: Հետո ինչ, որ Ռոզայի հետ նա ունի 5 երեխա, 12 թոռ և 1 ծոռ:

Ի դեպ, 2009-ին խանդի նման բռնկումից ամուսնալուծվել էր ևս մեկ երկարակյաց զույգ. 98 տարեկան անգլիացիներ Բերտի և Ջեսսի Վուդերը բաժանվեցին 36 տարի համատեղ կյանքից հետո: