ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

 

15-մարտի-2012թ

 

ԽՈՅԵՐ. Երկիմաստ օր է: Առաջին կեսին ցանկացած գործ նվազագույն ջանքեր կպահանջի, և արդյունքն էլ աննշան կլինի: Հաջող կլինեն գործնական համագործակցությունը, անձնական հանդիպումները: Օրվա երկրորդ կեսին կփորձեք չլուծված խնդիրներին անդրադառնալ. գործընկերների հետ փոխըմբռնումը կդժվարանա: Ուշադիր եղեք անշարժ գույքի հանդեպ:

ՑՈՒԼԵՐ. Բարեհաջող օր է` տիեզերական էներգիայով լի: Աստղերը խորհուրդ չեն տալիս ակտիվություն հանդես բերել մասնագիտական ոլորտում. ավելի լավ է ավարտեք սկսած գործերը: Երկրորդ կեսին հնարավոր են հոգու փոթորկումներ. հնարավորինս համբերատար եղեք: Խուսափեք կտրուկ արտահայտություններից, որոնց համար հետո զղջալու եք: Ուրիշից օգնություն մի ակնկալեք. ամեն ինչ ձեր ձեռքերում է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Օրվա առաջին կեսին ձեր էներգիան ուրախություն ու լավատեսություն կներշնչի շրջապատողներին: Բայց երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր կամ մտերիմների առողջության հանդեպ. հնարավոր են խրոնիկ հիվանդությունների սրացում, վնասվածքներ, դժբախտ պատահարներ: Օրն անցկացրեք տանը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Նպատակների իրագործման, ինքնահաղթահարման օր է: Բոլոր գործերը կառնչվեն ֆինանսների հետ. վերադարձնելու եք պարտքերը և նորից պարտք եք վերցնելու, վաստակի նոր աղբյուր եք որոնելու, օգնելու եք հարազատներին: Օրվա երկրորդ կեսին կգնեք հոգու հավասարակշռությունը: Փորձեք հանգստանալ: Ընտանեկան միջավայրում  միայն կվերականգնեք կենսական ուժերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Ցանկացած գործ այսօր մեծ ջանքեր կպահանջի, սակայն արդյունքը գոհացուցիչ չի լինի: Առանձնապես հաջող չի ստացվի նաև համագործակցությունը` գործընկերների, և հարաբերությունները ղեկավարության հետ: Օրը կանցնի աշխատանքում կամ անձնական կյանքում չլուծված հիմնախնդիրների «նշանի» ներքո:

ԿՈՒՅՍԵՐ. Հանգստի և էներգիան վերականգնելու օր է: Ձգտեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում. ցանկալի է` ընկերների, հարազատների հետ: Զբաղվեք ամառանոցի, տան թարմացմամբ, եղեք բնության գրկում: Երեկոյան հավանական են վեճեր երեխաների կամ կողակցի հետ: Կարևորը` աշխատանքային առօրյան խաղաղ է:

ԿՇԵՌՔՆԵՐ. Օրը բարեհաջող չէ. հարկավոր է կենտրոնացում և մեծ պատասխանատվություն: Կենսական ուժերը մեծ են` ինչպես միշտ, սակայն օրը կարող է փորձություն լինել Կշեռքների համար: Ուշադրություն մի դարձրեք դիտողություններին և խուսափեք վեճերից: Իրականությանն այսօր «ձեռնոց մի´ նետեք» և ձեռնպահ մնացեք ձեզ ոչ պիտանի առնչություններից:

ԿԱՐԻՃՆԵՐ. Օրը խաղաղություն, հոգու անդորր կպարգևի: Օգտակար կլինի լողավազան գնալը կամ գոնե լոգանքը: Դա կթեթևացնի լարվածությունը, կկազդուրի մարմինը: Առիթը բաց մի թողեք` նոր, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու: Վերականգնեք ջերմ  հարաբերությունները նաև երեխաների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Բարեկամների հետ առնչվելու, զվարճանալու հրաշալի օր է: Բարեհաջող է նաև ստեղծագործելու համար: Հնարավոր են չնախատեսված ծախսեր կամ դրամի կորուստ. խնամքով վերաբերվեք ձեր փողերին: Երեկոյան հնարավոր են ընտանեկան գժտություններ, բայց պահպանեք հավասարակշռությունը. հիշեք, որ ձեր դիմաց ձեր իսկ հարազատներն են: Օրվա երազը հակառակ մեկնաբանությունը կունենա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հանգստի, էներգիա կուտակելու օր է: Գնումներ կատարելիս ուշադիր եղեք. հնարավոր է խաբեություն կամ անիմաստ ծախս: Խուսափեք մսային սննդից և ոգելից խմիչքներից` հնարավոր են թունավորումներ կամ տկարություն: Ձգտեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

ՋՐՀՈՍՆԵՐ. Բոլոր ոլորտներում ինքնադրսևորման, ստեղծագործական ունակությունների բացահայտման բարեպատեհ օր է: Հավանաբար շատ կարևոր տեղեկատվություն կստանաք, որը կստիպի ճամփորդության մեկնել: Ջրհոս-կանայք այսօր երջանիկ կզգան հատկապես ամուսնու ուշադրությունից: Չի բացառվում նաև, որ նոր հրապուրանք գտնեք:

ՁԿՆԵՐ. Սիրո դրսևորման, ստեղծագործական ներուժի բացահայտման օր է: Ավարտին հասցրեք սկսած գործը: Ցանկացած զբաղմունք բավականություն կպատճառի: Շուտով կհանդիպես երկար սպասած կամ որոնած մարդուն: Օրը բարեհաջող է ճամփորդելու և ակտիվ հանգստի համար: