ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Բազարն» էլ ունի իր օրենքները Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի մի մասի «ծախվածությանը», ապա, տնտեսագետների կարծիքով, եթե որևէ «ապրանքի» պահանջարկ կա, առաջարկ միշտ էլ կգտնվի: Որ վերադարձը լինի տպավորիչ Ըստ քաղաքագետների` Վազգեն Մանուկյանը` «հեռացավ» խորհրդարանական ընտրապայքարից, որպեսզի նախագահական ընտրություններին վերադառնա «սպիտակ նժույգի վրա»: Քաղաքական բացատրական բառարանից Էլեկտ-օր-ատ- «Էլեկտրական» օրերից ատելություն կուտակած զանգված, որը, որպես կանոն, ընտրում է ոչ թե հանուն , այլ` ընդդեմ սկզբունքով: Ժողովուրդը` ՀԺԿ առաջնորդին` «01-99» ֆիլմի ոճով - Ուրեմն, դու իշխանությունների «տակ չե՞ս ընկել»: ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ - Չէ, էլի°, ասացի, ծպՑ!: Ես հո հա՞վ չեմ, որ դրանց ջիպերի և համերների տակ ընկնեմ: Ուրեմն ազգովի «թթվե՞լ» ենք Ըստ Վազգեն Մանուկյանի, «Ազգային ժողովը թթվի քարի պես դրված է ժողովրդի գլխին»: Նույն տրամաբանությամբ, ուրեմն, պատգամավորները քարավուզ են, ժողովուրդը` խիար կամ պոմիդոր, ԱԺ ընդունած օրենքները` թթվի ջուր, որը մարդիկ ստիպված խմում են, բայց «էժանագին» «խումհարից» այդպես էլ դուրս չեն գալիս: «Բա մեր ջանը քա՞ր է» կամ դիմադրողականությունից զուրկ ամերիկացիները Պարզվում է, որ մեր «Ջերմուկի» բաղադրության մեջ զգալի քանակությամբ մկնդեղ կա: Այն խմելիս հիվանդները առողջանում են, առողջները` հիվանդանում: «Մկան պաշարով» յոլա գնացող հայերիս նկատմամբ մկնդեղն անզոր է: Իսկ ահա ամերիկացիները մի քանի ումպ «Ջերմուկ» խմեցին, գնացին «մահվան դուռը», աշխարհով մեկ էլ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին: Ոչ թե Յորիկի գանգը, այլ ՀՀ արքայական թագը Վերջերս Արտաշես Գեղամյանը հերթական անգամ «կատաղեց» և հայտարարեց, որ իշխանություններին «թաղողը» ինքն է լինելու` այսպիսով սույն արարողակարգի մեծն «վարպետի» տիտղոսը Հմայակ Հովհաննիսյանից խլելու հայտ ներկայացնելով: Կարելի է պատկերացնել ԱՄ առաջնորդին` շեքսպիրյան «Համլետի» գերեզմանափորի կերպարով: Փոս է փորում` քթի տակ երգելով և պալատական իմաստուն խեղկատակ Յորիկի գանգը գտնելու «զուգահեռով» «գտնում» է հայոց արքայական թագը: Եվրոպան «դավաճանում» է ՕԵԿ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը «Միստր Եվրոպա 2007» մրցույթին մասնակցելու հրավեր չի ստացել: Իսկ դա նշանակում է, որ միայն «Պատվո լեգեոնի» շքանշանով ԱԺ ընտրություններում հաղթելն անհնարին է: Արշակ Սադոյանի երկխոսությունը ամերիկացիների հետ` «Ոսկե հորթը» կինոնկարի մոտիվներով - Տվեք մեր փողերը և վերջ: Հայտարարություն Կուսակցությունից կուսակցություն թափառող «անտունների» համար ԱԺ-ին կից բացվում է քաղաքական որբանոց, որտեղ օրը երեք անգամ կկերակրեն թարմ գաղափարնե րով, իսկ երեկոյան հնարավորություն կտան ելույթ ունենալ «հարգելի ռադիոլսողների» համար: Կորել է Իշխանությունները մեծ քանակությամբ ականներ գնեցին ընդդիմության դաշտում տեղադրելու համար, բայց այդպես էլ դաշտը չգտան: Միասնություն Իշխանությունները յոթ երազ ունեն, յոթն էլ ընտրությունները կեղծելու մասին է: Ընդդիմությունը յոթ երգ գիտի, յոթն էլ` ընտրությունները կեղծելու մասին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ