«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Ժնեւի հանդիպումը կարող է հանգեցնել դրական արդյունքի


«Եթե Երեւանը չնախատեսված քայլեր չձեռնարկի, ապա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Ժնեւի հանդիպումը կարող է հանգեցնել դրական արդյունքի»: Այդ մասին «Լիդեր» հեռուստաալիքին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա կարծիքով, բանակցային գործընթացի հաջող շարունակման համար կարեւոր է հակամարտող կողմերի քաղաքական կամքի եւ կառուցողականության դրսեւորումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական եղանակներն սպառված չեն: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է խնդրի կարգավորման խաղաղ ուղուն իր հավատարմության մասին», - նշել է ադրբեջանցի դիվանագետը: ԱրմԻնֆո