Շնորհավորում ենք


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Միանալով այս առթիվ հնչած բոլոր շնորհավորանքներին, Ձեզ, սիրելի Գեներալ, մաղթում ենք առողջություն, երջանիկ և անհոգ կյանք, կորով, անկոտրում կամք և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու աշխատանքում` ի նպաստ Հայոց Բանակի հզորացման և ի երաշխիք մեր երկրում խաղաղության հարատևման: Սիրով` «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի խմբագրություն n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտիին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերը անրադարձել են երկու երկրների միջև իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայն ման անհրաժեշտությանը: Խոսվել է նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Նախարար Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, մաղթել է նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում և մասնավորապես նշել. - Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել Հռոմի, Իտալիայի դերը մեր պատմության մեջ: Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ Իտալիայում հայկական մշակույթն այսօր էլ զարգանում է: Այս դրական ֆոնի վրա մենք պարտավոր ենք զարգացնել նաև ռազմական համագործակցությունը: Կարծում եմ, որ անպայման հաջողության կհասնենք: n ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գեներալ-գնդապետ Գուրգեն ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԸ ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և գլխավոր ռազմական տեսչի պարտականությունների կատարումից: