Երևանի քաղաքապետի հրաժարականը


Երևանի քաղաքապետի հրաժարականն, անշուշտ, հեռու էր բոլոր քաղաքական ու այլ տիպի կանխատեսումների շրջանակից£ Սրանով հանդերձ` պատճառը կամ պատճառների այն խումբը, որն ամենաուղղակի կերպով է ազդում իշխանության հեղինակության վրա, միշտ է անլուծելի գերխնդիրների շարքում եղել£ Ցանկացած պաշտոնյա պատվից ցածր է համարում` ինքն իրեն հաշիվ տալ, թե ինչ համարում է ունեցել` մինչ իրեն վստահված աթոռին բազմելը£ Բայց գոնե այդ պահից մաքրո՞ւմ է անցյալը հիշեցնող ամեն ինչ, թե՞ պաշտոնն ու անցյալը համատեղելու, բազմաթիվ դիմակներին պետական պաշտոնյայի շպարը նույնպես կցելու տարբերակն է նախընտրում£ Ակնհայտ է, որ նախընտրելին մեծամասամբ տարբերակներից երկրորդն է, քանի որ շատ դեպքերում և մերօրյա պաշտոնյաների մի մասի պարագայում տարբեր դիմակներով ճանապարհներ հարթած անցյալը, ավելի ստույգ` այդ անցյալում ունեցած հակումները շարունակում են նրանց անդավաճան ուղեկիցը մնալ` բոլոր կարգավիճակներում: «Փորձած թան» է, չէ՞£ Սակայն անմխիթար վիճակում է հայտնվում օրվա իշխանությունը, որը երբեմն անկախ իր կամքից, երբեմն էլ հարկադրաբար շրջապատվում է մարդկանցով, ովքեր ցանկացած պահի հանգիստ խղճով ամենածանր հարվածն են հասցնում իրենց վստահողների հեղինակությանը£ Իսկ բազմաթիվ նման առիթներ հաստատել են, որ նման պաշտոնյաները հաճախ հենց սեփական ամբիցիաների որոգայթում են հայտնվում£ Ստացվում է, որ իշխանության հեղինակության խնդիրը միայն երկրի առաջին դեմքերի մտահոգության առարկան է£ Ստացվում է, որ իրենց իսկ վստահյալ(ներ)ի անբարո նպատակ¬արարքների հանդեպ վերաբերմունքից է կախված պետության վարկանիշը բարձր պահելու կամ հողին հավասարեցնելու մտահոգությունը£ Ինչ խոսք, լավ կլիներ, եթե ի սկզբանե ցանկացած պաշտոնյայի ընտրությունն անսխալ լիներ, և պատվախնդրություն, վստահված պաշտոնի հանդեպ ակնածանք ունեցող առաքինի անհատները միայն ելասանդուղքներին հայտնվեին£ Բայց ինչպես նախորդող օրերի պաշտոնանկություններն են հաստատում, իրավիճակը, ցավոք, այսչափ երանելի չէ, և կտրուկ որոշումներն են հարցերի լուծման միակ ու արդեն անփոխարինելի բանալին դարձել£ Թվում է, իսկ ավելի ճիշտ` ոմանք ներկայացնում են, թե իշխանությունը ցնցվում է` այդ ընթացքում «լրջագույն» զոհեր տալով£ Հարկադիր պաշտոնանկության որոշումներն ու նման վճռական քայլերն իհարկե ոչ մի իշխանության էլ հաճելի չեն կարող լինել£ Սակայն ինքնամաքրման հրամայականն ավելին արժե, և դրա վճռականությունն ունեցող իշխանությունը չի° կարող ցնցվել£ Ի վերջո, եթե գոյություն ունի հեղինակության ու վստահության պահպանման գերխնդիր, ուրեմն նույնիսկ քաղաքապետի սկանդալային հրաժարականը մանրուք է£ Անցել են ժամանակները, երբ երկրի Նախագահի մատի ցուցումով սրճարանում մարդ կարող է տանջամահ արվել, և տեղի ունեցածն ընդամենը պատահականությանը վերագրելով` մոռացության մատնել£ Երևանի արդեն նախկին քաղաքապետի պարագայում, անկասկած, ավելի հեշտ կլիներ ռոբերտքոչարյանական սցենարի գործադրումը. նախ տուժածը ծեծվել, բայց կյանքից չէր զրկվել, և հետո` սկանդալի հեղինակը ոչ թե Հանրապետության նախագահն էր, այլ ընդամենը մայրաքաղաքի քաղաքապետը£ Սակայն հիմա թե առաջ` կարևորը ոչ թե պաշտոնի մեծությունն ու արարքի անթույլատրելիության չափն է, այլ բոլոր ժամանակներում իշխանությանն ուղեկցած արատավոր երևույթների հանդեպ ավանդական -անտաբեր վերաբերմունքի վերանայումը£ Մարդիկ, առավել ևս նրանք, ում ինչ¬որ պատասխանատու պաշտոն է վստահվում, դժվար են վերադաստիարակվում ( ՞ )... Ուստիև մնում է նրանց հանդեպ անտարբեր (թեև խիստ ցանկալի) վերաբերմունքի փոփոխությամբ արդյունքի հասնել£