ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ


Մի քանի օր առաջ կոռուպցիայի համաշխարհային օրվա «առթիվ» հայտնի դարձավ, որ մոլորակի բնակչության կարծիքով` վերջին երեք տարիներին կաշառակերությունն աշխարհում զգալի առաջընթաց է արձանագրել£ Տարբեր երկրներում անցկացված սոցհարցումները նույնանման, իրար կրկնող արդյունքներ են գրանցել, և մարդիկ փաստորեն նույն տեսակետներն են հաստատել£ Ինչպես և կարելի է ենթադրել` արատի ծաղկման ու զարգացման ոլորտները ևս մեծամասամբ համընկել են£ Հայաստանում նույնպես երևույթի հանդեպ վերաբերմունք արտահայտելիս մեր հայրենակիցներն իբրև ամենակոռումպացված ոլորտներ մատնանշել են դատական համակարգը, ոստիկանությունը, կրթության ոլորտը, ինչպես նաև… պետական պաշտոնյաներին£ Ընդհանուր առմամբ` կարելի է եզրակացնել, որ անհանդուրժելի այս արատի զարգացման պայմանական, թե կոնկրետ թիրախները միայն վերոնշվածներն են£ Տվյալ դեպքում նման լայնամասշտաբ հարցումները հերթական անգամ հուշում են, թե հատկապես որտեղից կարելի է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը (եթե դրա իրական ցանկություն հանկարծ ի հայտ գա)£ Ինչ խոսք, բոլոր ժամանակների իշխանություններն էլ գրեթե երդվելով հավատացրել են, թե անզիջում ու համառ պայքար են մղում կաշառակերության դեմ` միաժամանակ հայտարարելով, որ քայլերն է°լ ավելի կտրուկ ու գործնական դարձնելու նորանոր հնարքներ են որոնում… Այս տեսակետն, անշուշտ, կարելի է կիսել, կարելի է նաև այս պնդումներին բացարձակապես չհավատալ£ Սակայն, անկախ ամեն ինչից, ցանկացած իշխանություն կարող է համոզել, որ եթե պայքարի տվյալ պահին առկա «ծավալը» գոյություն չունենար, ապա պատկերը շատ ավելի անմխիթարական կլիներ£ Այս տեսակետն անկասկած միշտ էլ տվյալ պահի իշխանության համար փրկօղակ է հանդիսացել£ Բայց մյուս կողմից էլ նման փրկօղակն ավելի շատ ձեռքերը փրփրուրներին գցելու հուսահատ քայլ է հիշեցնում£ Ի վերջո, այս թե ցանկացած այլ արատի դեմ պայքարն իսկապես կարելի է ընդունել ու գնահատել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքներն ուղղակիորեն տեսանելի դառնան£ Մինչդեռ, ինչպես նշեցինք, հասարակությունը բոլորովին այլ կարծիք ունի, ու փաստերն էլ հակառակն են պնդում£ Այսքանով հանդերձ` Հայաստանում, թե այլուր` կոռուպցիայի ծաղկման ու տարածման միակ մեղավորը ոչ իշխանությունն է, ոչ էլ, նույնիսկ, ամենակաշառակերը համարվող դատավորներն ու ոստիկանները£ Ակնհայտ է ու անվիճելի, որ հանրությունն էլ ի°ր հերթին է նպաստում արատի բարգավաճմանը£ Այս առումով նույն հարցման շրջանակներում բավական ուշագրավ տվյալներ են ի հայտ եկել. պարզվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր յուրաքանչյուր չորրորդ հայրենակիցը տարբեր առիթներով կաշառք է տվել` այս կամ այն խնդիր լուծած լինելու ակնկալիքով£ Կարծել, թե հարցեր հնարավոր է լուծել սոսկ համառ հետևողականությամբ` սխալ կլինի£ Թղթադրամներով լի ծրարի միջոցով արդյունքի, իհարկե, ավելի հեշտ ու արագ կարելի է հասնել, բայց շատ հաճախ այդ «հեշտ ու արագի» գայթակղությանը տրվելով` ամենաընչազուրկ քաղաքացին անգամ փոքր¬ինչ համառելու և սեփական իրավունքներն ու արժանապատվությունը պահպանելու եղանակը պարզապես անտեսում է£ Հավելումն` օրենքի անկարությունը, որը բազմաթիվ սողանցքներ է ընձեռում` նույն խնդիրը լուծել¬չլուծելու առումով£ Ստացվում է կաշառատուների ու կաշառակերների փոխշահավետ և երկուստեք համաձայնեցված համագործակցություն£ Նման իրավիճակում` եթե կողմերից գոնե մեկն իրական շարագրգռություն ունենա` խուսափելու այս արատի որոգայթում ներգրավելուց, ինչ¬որ առումով կարելի կլինի հուսալ, թե միակողմանիությունն ակտիվությունն էլ կնվազեցնի£ Թեև առանձին գործոնների հետ հույսեր կապելն այնքան էլ ճիշտ չէ. կարևորը համատարած ու ընդգրկուն, և ամենից առաջ` տեսանելի պայքարն է£ Պայքար, որը հրապարակային պետք է լինի այնքան, որպեսզի կաշառատուն նախ վախենա, հրաժարվի ապօրինի գործարքներից և ապա համոզված լինի, որ կարող է պահանջել իր խնդրի լուծումն` օրենքի շրջանակներում£ Այս պարագայում կասկածից վեր է, որ յուրաքանչյուր քաղաքացի կխոստովանի, թե հնարավոր է հասնել այն արդյունքին, որպեսզի կոռուպցիայի միջազգային օրը մեզանում պարզապես սովորական ամսաթիվ դառնա£