ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ուրեմն այլասերության վարակը հե՞չ Ըստ ոստիկանապետի մամլո խոսնակի` համասեռամոլները հետապնդվում են լոկ այն պատճառով, որ փողոցային առևտուրն օրենքով արգելված է£ Այդ դեպքում հաճախ կհանդիպենք զավեշտալի ու անօգուտ այսօրինակ վիճաբանության. ՈՍՏԻԿԱՆ ¬ Ի՞նչ ես վաճառում£ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ¬ Մարմինս£ ՈՍՏԻԿԱՆ ¬ Փողոցային առևտուրն օրենքով արգելված է£ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ¬ Այդ դեպքում, ինչո՞ւ կողքի փողոցում անարգել վարունգ ու բանան են վաճառում£ ՈՍՏԻԿԱՆ ¬ Քո մեջ տղամարդկային ոչ մի բան չկա, լրիվ անառակ կնիկ ես դարձել, թե չէ վարունգն ու բանանը մատնանշելու փոխարեն խնձորն ու կարտոֆիլը օրինակ կբերեիր£ Արդեն ոստիկանապետին են «հաթաթա» տալիս Եթե սեռական փոքրամասնությունների սպառնալիքներին ՀՀ ոստիկանապետը չհակազդի, ուրեմն առողջ մեծամասնության «բանը բուրդ ա»£ Անպատիժ ծեծ, ակամա ջարդ Եթե պաշտոնյաները շարունակեն անպատիժ ծեծել իրենց ենթականերին, իշխանավորներն ստիպված են լինելու անցնել կադրային ջարդի£ Գինի չլինի` կինը հերիք է Ինչը «կհաղթեր» քաղաքապետին, Թե կուլ չգնար կնոջ «կապրիզին»£ Իրենց տեսակը պահպանելու մտահոգությամբ Ըստ անհայտ աղբյուրների` վերջին իրադարձությունների կապակցությամբ քրեական աշխարհը «սխոդկի» ա նստել` ազգի «լավագույն» տեսակը վտանգված լինելու մտահոգությամբ£ Գլխավոր պախանը հայտարարել ա. - Էսօր ծեծն են արգելում, վաղը` գյուլլելը, մյուս օրն էլ քրֆելն են արգելելու£ Ըսենց որ գնա` «ղզիկ» ազգ են դառնալու, ոնց, որ, ասենք` ֆրանսիացիք£ Երբ չես ուզում ճիշտ բան անել, «դեմ տուր» դեմագոգիան Կառավարությունը հրաժարվեց գիտնականների հավելյալ ֆինանսվորումից` երևի հիշելով, որ կուշտ փորով լուրջ գիտական հայտնագործություններ անել հնարավոր չէ£ Վկա` համաշխարհային պատմությունը, բոլոր գյուտերը աղքատ գիտնականներն են արել. հարստանալուց հետո նրանց գործունեությունը արդյունավետ չի եղել£ Օրերս կոռուպցիա բառի հայկական հապավումի կոդը մասամբ սրբագրվեց ԿՈՌՈՒՊՑԻԱ ¬ Կ(ռվելու) Ո(րոշակի) Ռ(իսկ) ՈՒ(նեցողների) Պ(այքարից) Ց(նցված) Ի(նքնագլուխների) Ա(հաբեկչախումբ)£ Ծանր «Ժառանգություն» «Ժառանգությանը» չհաջողվեց ԼՂ անկախության ճանաչման որոշում «կորզել» ԱԺ¬ից£ Դրսի պատվերով` բանակցային գործընթացը տապալելու, ԵԱՀԿ Մինսկի խմբին փակուղի մտցնելու, այդ խմբում համանախագահող գերտերություններին ՀՀ դեմ թշնամացնելու, սպասվող ռազմական ագրեսիայի դեպքում էլ Ադրբեջանին արդարացման լավագույն պատրվակ հրամցնելու «ազգանվեր» ծրագիրը տապալվեց£ Մնում է արձանագրել. ծանր «ժառանգություն» է ստացել մեր հանրապետությունը£ Սրանց համեմատ, սովետմիության ժառանգությունը թանկարժեք գտածո էր£ Թող «ինքնորոշվեն» պետության օրենքներով, այլ ոչ` գողական Դրսում` ի շահ ԼՂ¬ի ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը բարձր հիմքերի վրա դնելով, ՀՀ նախագահը «ներսի» կադրերի սանձարձակ «ինքնորոշումներն» է կանխում` պետության օրենքների անձեռնմխելիության անքակտելի սկզբունքով£ ՀՀ նախագահը` Գ. Դանիելյանին Եթե քո ենթական քեզ էլ ծեծեր, էլի՞ չէիր պատժելու, Ա¯յ քեզ արդարադատություն, ա°յ քեզ արդարադատ նախարար£ Եթե կրկին զուգահեռենք ֆուտբոլի հետ Ֆուտբոլային օրինաչափություններով` թիմերը ավելի լավ են խաղում սեփական հարկի տակ, քան` դրսում£ Մեր իշխանությունների քաղաքականության պարագայում` հակառակն էր£ Հիմա, կարծես ներսում էլ վստահ են «խաղում»£ Նոր իրավիճակի գնահատականը Սառույցը շարժվեց, պարոնայք, բայց ստորգետնյա խութերի հաղթահարումը ավելի մեծ վճռականություն է պահանջում£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ