Նրանց համր ճիչերը խլացնում են…


Կենսաբանության տեսանկյունից մարդու` որպես կենսաբանական էակի կյանքը սկսվում է արական և իգական բջջակորիզների միաձուլման պահից£ Հայտնի է, որ հղիության 18¬ից 21¬րդ օրերում սկսում է բաբախել երեխայի սիրտը£ 6¬րդ շաբաթում գործում են երիկամները, լյարդը և թոքերը, 8¬րդում` երեխան ցավ է զգում, 12 շաբաթականում` նաև արդեն շրջում է գլուխը, ծալում ոտքերը, հորանջում, մատները տանում է բերանը, կնճռոտում դեմքը` կարծես աղաղակում` փախչելով մահաբեր գործիքի հակառակ կողմը… 2008¬ի տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր 4 ծննդին բաժին էր ընկնում 1 արհեստական վիժեցում, 2009¬ին` յուրաքանչյուր 5¬ին` 1¬ը£ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի տրամադրած տեղեկատվության` 2009¬ին արձանագրվել է մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման 13.797 փաստ, որից 3.648¬ը եղել են ինքնաբեր վիժումներ, իսկ 10.149¬ը` արհեստական£ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելվում է 12 շաբաթականից հետո միայն, սակայն հենց նույն Հայաստանում չծնված երեխաներին հաճախ սպանում են 12 շաբաթականից հետո£ Շատերի մոտ դեռևս կենսունակ հիմար սովորույթի համաձայն` իրենց առաջնեկը պետք է անպայման տղա լինի£ Քանի որ երեխայի սեռը որոշվում է 3 ամսականից, հղիությունն ընդհատում են, երբ պարզում են, որ երեխան աղջիկ է£ Զուտ նախասիրության համար չծնված կյանքեր խորտակելն այնքա¯ն հեռու է մարդավայել արարք կոչվելուց£ Հայաստանում արհեստական վիժեցումների դիմում են նաև սոցիալական ծանր պայմանների դրդմամբ` որպես արարքը մեղմացնող հանգամանք դիտարկելով նյութական անապահով վիճակը£ Այդուհանդերձ, 21¬րդ դարում, երբ բժշկությունն առավել զարգացած է ու գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանող բազում միջոցներ` ընդ որում բոլորին հասանելի, չծնվածների մանկասպանությամբ զբաղվելը ոչ մի արդարացում չի կարող ունենալ£ Այլ հարց է, եթե չգիտենք այդ միջոցների գոյության մասին£ Ավելի շուտ սա ոչ թե հարց է, այլ արդեն մեծ խնդիր` հասարակական իրազեկման համապատասխան օղակի թերի աշխատանք կամ հանցավոր անգործություն£ Հոգեբանների համոզմամբ` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց 99 %¬ի մոտ գիտակցորեն և ենթագիտակցաբար մինչև կյանքի վերջ հետապնդում է մեղավորության զգացումը£

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ