Չծնված փոքրիկի նամակը


Բա°րև, մայրիկ, ինչպե՞ս ես£ Ես լավ եմ. ահա անցել է մի քանի օր, ինչ քո որովայնի մեջ եմ£ Այնքան ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես դառնալու£ Ինձ թվում է` ես ամենաերջանիկ երեխան եմ լինելու աշխարհում… Արդեն 1 ամիս է, ինչ մենք միասին ենք£ ես այնպես երջանիկ եմ, սակայն մի բան ինձ անհանգստացնում է. վերջերս զգում եմ, որ դու անհանգիստ ես. դա ինձ չի թողնում քնել, բայց դու մի անհանգստացիր` ամեն բան կանցնի£ Մայրի°կ, արդեն անցել է 2,5 ամիս£ Ես շատ եմ ուրախանում իմ թաթիկներով ու անհամբեր սպասում եմ` երբ եմ դրանցով խաղալու£ Սակայն ամենից շատ ուզում եմ դիպչել քեզ£ Մայրի°կ, ի՞նչ է կատարվում. ինչո՞ւ ես լաց լինում գիշերները£ Հանդիպելով հայրիկին, ինչո՞ւ եք վիճում£ Արդեն անցել է 3 ամիս£ Զգում եմ, որ կոտրված ես, բայց չեմ հասկանում` ի՞նչ է կատարվում և անհանգստանում եմ£ Այսօր եղել ենք բժշկի մոտ. ինձ հիանալի եմ գզում£ Իսկ վաղն ինչո՞ւ կրկին պետք է բժշկի գնանք… Արդեն քնելու ժամանակն է, բայց ես քնել չեմ ուզում, խաղալ եմ ուզում£ Մենք բժշկի մո՞տ ենք… Ի՞նչ է կատարվում… Վա¯յ… Այս ի՞նչ է իմ տան մեջ£ Չեմ հասկանում` ինչո՞ւ են քանդում իմ տունը… Ես վախենում եմ, մայրի°կ, ոտքս են կտրում. մի՞թե չեք տեսնում` որքան փոքր եմ պաշտպանվելու համար£ Մայրի°կ, պաշտպանի°ր ինձ, օգնի°ր, ասա° դադարեցնեն… Այդ օրվանից անցել է արդեն 4 տարի, մայրի°կ£ Ես այստեղից` երկնքից, տեսնում եմ քո տառապանքը` քո կատարած որոշման հետևանքով£ Մի° լացիր այլևս£ Իմացի°ր, որ ես քեզ սիրում եմ և սպասում մեր հանդիպմանը, որ վերջապես համբուրեմ քեզ…