Բնազդային հանգստացուցիչ


Հետաքրքիր եզրահանգում են կատարել ամերիկացի հոգեբանները. նրանց դիտարկումներով` մսի կտորը տղամարդկանց ուտելու ցանկությունն է հարուցում (տեղեկացրել է ԸՐչցՎպվՑօ.ru¬ն)£ Այդ բացառիկ երևույթը հոգեբանները պայմանավորում են նախնադարյան որսորդի բնազդով. որպեսզի իր ընտանիքն ապահովեր սննդով, տղամարդը պետք է որսի գնար£ Բացի այդ, տղամարդու համար միսը ոչ միայն քաղցն արագ հագեցնող ուտելիք է, այլ նաև տան օջախի խորհրդանիշ. հնագույն ժամանակներում մեր նախնիներն ընթրել են ամբողջ տոհմով£ Դա նաև բոլորի անվտանգությունն էր ապահովում£