Մալախովն ամուսնանում է


Շատերի համար կուռք դարձած հեռուստահաղորդավարը պատրաստվում է ամուսնանալ իր ղեկավարի դստեր հետ£ Ինչպես պնդում են այս շշուկի հեղինակները` Անդրեյ Մալախովը շուտով հրաժեշտ կտա ամուրիի կարգավիճակին£ Իհարկե, նրան հիմա ամուրի համարել չի կարելի, որովհետև ապրում է իր` այսպես կոչված քաղաքացիական կնոջ` երկարոտն շիկահերուհի Նատաշայի հետ, ով, ի դեպ, նաև հեռուստահաղորդավարի ղեկավարի դուստրն է£ Այն հանդեսը, որի խմբագիր նշանակել են Մալախովին, հրատարակում է Նատաշայի հայրը£ Դուստրը նույնպես տաղանդավոր բիզնես-տիկին է. նա էլ շքեղ հանդեսներ է հրատարակում£ Անդրեյի բարեկամները պատմել են, որ նրանց ամուսնությունը ծրագրված է գալիք ամռանը£ Եվ հյուրերն այնքան շատ են լինելու, որ հարսանյաց հանդեսը 2 անգամ կնշվի. մեկը` զագսում, մյուսը` ռեստորանում£ Դե, իսկ ծախսերը, մեղմ ասած` համեստ չեն կարող լինել£