ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ԴԵՍԵՐՏ» ԻՍԿԱՊԵՍ «ԶԱԶՐԵԼԻ Է»


«Օդնոկլասնիկ»¬ում տեղի ունեցած արյունոտ հաշվեհարդարը շարունակում է մնալ ոչ միայն մերօրյա բարքերի դառը արձանագրություն, այլ նաև ամոթալի խարան Հայաստանի ոստիկանությանը£ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ «Օդնոկլասնիկ»¬ի միջադեպի ժամանակ ոստիկանների ուշացման պարագան դառնալու է ծառայողական քննության առարկա£ Հուսանք, որ քննությունը չի ուշանա, թեև դժվար է պնդել, որ արդյունքում կպատժվեն թե° ուշացողը, թե° ուշացման «համահեղինակները»£ Որքան դաժան, նույնքան պարզ հանցագործություն է կատարվել, որի մասնակիցները տուժողից մինչև պատվիրատու հայտնի են ի սկզբանե` անուն առ անուն£ Սակայն, պարզվում է, ոստիկանությունը դրան ուշադրություն է դարձրել լրագրողի ահազանգից հետո, այն էլ շատ օրեր անց, երբ զանգվածային լրատվամիջոցները արդարացի զայրույթով ճշմարտանման (կամ գուցե հենց ճշմարիտ) վարկածներ են ներկայացրել£ Հենց Ոստիկանության քաղաքային վարչության հարևանությամբ տեղի ունեցած վայրագությունը (բնականաբար ոչ այնքան անաղմուկ, որ լսելի չլիներ մեր անդորրը հսկող իրավապահներին), պարզվում է ոչ միայն «լսելի» չի եղել, այլև անկարևորների շարքին է դասվել£ Ավելին, «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանն անձամբ է ոստիկանատուն մտել ու օգնություն խնդրել, սակայն… Այն իրողությունը, որ նույնիսկ որպես «շարքային հանցագործություն» 8 օր շարունակ տեղ չի գտել ոստիկանության կայք¬էջի ամփոփագրում` մինչև հանգուցյալի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը, ինքնին վկայում է որոշակի շահախնդրությունների մասին£ Բնականաբար, խոսքը կայք¬էջը պատրաստողների մասին չէ, այլ նույն այն «վերադաս»¬ի, ով կարող էր ուշացման հրահանգ կամ հանցագործության տաք հետքերով չգնալու հանձնարարություն տալ£ Ու այսքանից հետո նույնիսկ, ոստիկանության որոշ պաշտոնյաներ շարունակում են զարմացնել իրենց «ինքնատիպ» մտածողությամբ. ՀՀ ոստիկանության վարչության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, օրինակ, «ավետելով», թե «հատկապես Երևան քաղաքում կարողացանք մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել», հանկարծ սրամտում է. «Ես այդ հարցը (խոսքը «Օդնոկլասնիկ»¬ի միջադեպի մասին է-Մ. Ծ.) թողեցի իբրև դեսերտ` հարցերի շարանում»£ Երիտասարդ մարդու անժամանակ ու ողբերգական մահը, նրա ընտանիքի, հարազատների ու նրան ճանաչողների համար անդառնալի կորուստ էր, իսկ ոլորտի պատասխանատուն դա փորձում է հրամցնել իբրև «աղանդեր»£ Ավելին, մեր կողքին, ուրեմն «աղանդերային» ոճրագործներ են ապրում, իսկ ոստիկանության գեներալը, թերևս նոր` «ծառայողական» բառարան է հորինել. «Այդ միջադեպի հետևանքով եղել է անմեղ զոհ, որը ես համարում եմ առավել զազրելին»£ Հիշեցնենք, որ «զազրելի» բառի հոմանիշը «զզվելի» բառն է, և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային ենք վերապահում պարզել, թե այդ ողջ պատմության ընթացքում ի՞նչը և ովքե՞ր են զազրելի£ Այս ամենի մեջ, այնուամենայնիվ, զազրելին առկա է. անտարբերությունն է այդ զազրելին, ինչից էլ տուժում է ոստիկանության հեղինակությունը£ Ուրեմն ինչո՞ւ զարմանալ, որ Վարդենիսի ոստիկանության աշխատակից 28¬ամյա Սամվել Խաչատրյանի ընտանիքը, նրա սպանության հանգամանքները պարզաբանելու նպատակով դիմել է ոչ թե ոստիկանությանը, այլ` երկրի Նախագահին£ Երանի այն երկրի ոստիկանությանը, որից ոչ թե խուսափում, այլ իրավունքների պաշտպանություն են ակնկալում նրա քաղաքացիները£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ