Թուրք-մցխեթցիների հայրենիքը Վրաստանն է


ՌԴ պետդուման սկսել է հետաքրքրվել անցյալ դարի 40-ական թթ. Վրաստանից արտաքսված թուրք¬մցխեթցիների ճակատագրով£ Այդ առնչությամբ հանդես է եկել «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ներկայացուցիչ պատգամավոր Յուրի Մեդվեդևը` նախաձեռնելով արձանագրային հանձնարարական ուղարկել ԱՊՀ գործերի և միջազգային գործերի կոմիտեներին£ Ռուսաստանցի խորհրդարանականները ցանկանում են, որ ՌԴ ԱԳՆ¬ն տեղեկատվություն ստանա թուրք-մցխեթցիների միջազգային¬իրավական վիճակի, իրենց պատմական հայրենիք նրանց վերադարձի մասին, ինչպես նաև ճշտվի, թե այդ հիմնախնդրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն միջազգային կազմակերպությունները£ Բացի այդ, նշյալ կոմիտեներին հանձնարարվել է նախապատրաստել Պետդումայի դիմումը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որով կոչ է արվելու «ազդել Վրաստանի վրա` թուրք¬մցխեթցիների հայրենիք վերադառնալու հարցի լուծումն արագացնելու նպատակով»£ Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, Յու. Մեդվեդևն իր հանձնարարականում հիշեցնում է, որ` - թուրք-մցխեթցիների համայնքի ներկայացուցիչները դիմում են ուղղել Եվրախորհրդին, որով կոչ են անում ստիպել Վրաստանին` կատարելու իր ստանձնած պարտավորությունները թուրք¬մցխեթցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ£ Հայրենիք, այսինքն` Վրաստան, որտեղ նրանք ապրել են մինչև արտաքսվելը£