Բարեփոխումների ծրագիրը իրականացվում է հաջողությամբ
Զրույց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ - Տիկին Խաչատրյան, տարեսկզբից սկսվել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների շրջայցը Հայաստանի և Պաշտպանական բանակի զորամասերում£ Ի՞նչ միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության, սոցիալ-կենցաղային պայմանների, միջանձնային հարաբերությունների և օրինականության առումով£ - Միտումները դրական են£ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ունի մեծ փորձառություն, աշխատելու եռանդ և բանակում արմատական փոփոխությունների հասնելու հաստատակամություն£ Նա մեծապես աջակցում է համակարգող խորհրդին, որպեսզի բացահայտվեն զորքերում առկա բոլոր թերությունները, հետևողական է, կտրուկ և վճռական£ Մենք ընթացիկ շրջայցեր ենք կատարել Պաշտպանական շրջանի 20 զորամասերում, եղել ենք բոլոր ուսումնական զորամասերում, դիմում-բողոքների հետքերով այցելել ենք Վայքի, Արարատի, Սիսիանի, Արտաշատի, Տավուշի, Ղափանի և այլ զորամասեր£ Մեր այցելությունների ժամանակ ուշադրություն ենք դարձրել զինվորներին տրվող սննդին, մթերքի պահպանման տեխնոլոգիային, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, միջանձնային հարաբերություններին£ Որոշակի տեղաշարժ է արձանգրվել` կապված արձակուրդների շնորհման օրինականության հետ, նվազել են հովանավորչության դրսևորումները, շարունակաբար բարելավվում է սննդի որակը, կենցաղային և հիգիենիկ պայմանները£ Բարեփոխումների տեմպերը փոքր¬ինչ դանդաղ են միջանձնային փոխհարաբերությունների ասպարեզում, մասնավորապես` սպա-զինվոր փոխհարաբերություննե րում կան խնդիրներ շինարարության ոլորտում, քանի որ աշխատանքները հետ են մնում ժամանակացույցից£ - Եթե սննդի որակի, կենցաղային պայմանների մասին կարելի է հստակ պատկերացում կազմել մեկ շրջայցի ընթացքում, ապա միջանձնային հարաբերություններում առկա թերությունները դժվար է բացահայտել մեկ այցելության շրջանակում£ - Մենք զրուցում ենք զինվորների հետ, երկար տարիների գործունեությամբ շահել ենք նրանց վստահությունը և կարող ենք տեղեկություններ ստանալ, ինչպես բանավոր զրույցների, այնպես էլ դիմում-բողոքների ձևով£ Բացի այդ, եթե զորամասում հանդիպում ես կապտուկներով զինվորի, ամեն ինչ ավելի քան ակնհայտ է դառնում£ Մի քանի օրինակ բերեմ. Պաշտպանական բանակի զորամասերից մեկում զինվորները բողոքեցին սպաներից մեկի կոպիտ և անհարգալից վերաբերմունքից£ Սևակ Ղուկասյանի և Հայկ Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասերում զինվորները դժգոհ էին հացի որակից, կապտուկներով զինվոր հայտնաբերվեց մի այլ զորամասում£ Իսկ հրամանատար Կարեն Շաքարյանի զինվորների տրամադրությունը բարձր էր, նրանք ինքնավստահ էին, ամուր, համարձակ, սիրում էին իրենց զորամասը, եռանդուն էին£ Եվ դա զարմանալի չէր, զորամասում կատարյալ մաքրություն էր, ճաշի ախորժելի բուրմունքը տարածվել էր շուրջը£ Այդ զորամասը լավագույններից մեկն էր մեր շրջայցի ժամանակ£ Թաթուլ Հայրապետյանի ղեկավարած զորամասում նույնպես միջանձնային հարաբերությունները ամուր հիմքերի վրա էին, զորամասում գործում էր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրման գրաֆիկ, պահպանվում էր արդարության սկզբունքը, մինչդեռ կային զորամասեր, որտեղ 1 տարի 6 ամիս ծառայած զինվորը ոչ մի անգամ տուն չէր այցելել£ - Զինվորների ծնողների համար շատ կարևոր է, թե բանակում ինչպես են սնվում իրենց որդիները£ Ինչպիսի՞ թերություններ են հայտնաբերվել զորամասերում այդ առումով և ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել£ - Սննդի պահպամնան տեխնոլոգիական պահանջները չեն պահպանվել մի շարք զորամասերում, մի տեղ հայտնաբերվեց անորակ միս, մեկ այլ տեղ` փչացած կարտոֆիլ, որակազրկված ձուկ, ժամկետանց պահածո և այլն£ Ժամկետանց դեղորայք կար մեկ ուրիշ զորամասում£ Ուրախությամբ պիտի նշեմ, որ վիճակը բարվոք էր բազմաթիվ զորամասերում, մեր շրջայցի ժամանակ համոզվեցինք, որ սնունդը պատշաճ պայմաններում պահպանում և զինվորին հարուստ ու համակողմանի կերակրում են Արթուր Բալմանյանի, Բակուր Աղաջանյանի, Թեմուր Շահնազարյանի, Սևակ Ղուկասյանի, Հայկ Սարգսյանի, Դավիթ Մանուկյանի, Արարատ Մելքումյանի, Կարեն Շաքարյանի, Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող զորամասերում, ինչպես նաև Վայքի, Սիսիանի, Լուսակերտի, Նոյեմբերյանի և Արարատի զորամասերում£ Զորամասերից մեկում 8 զինծառայող ստացան պատվոգիր ճաշարանի մաքրության և ճաշի բարձր որակի համար£ Իսկ դրան հակառակ մի քանի զորամասերում մեր մտահոգությունը հայտնեցինք, քանի որ զինվորներին նույն օրվա ընթացքում մի քանի անգամ կարտոֆիլով էին կերակրել£ ¬ Պատմեք, խնդրեմ, նաև զորամասերի սանիտարահիգիենիկ պայմանների մասին£ Ինչպիսի՞ն է զինվորի կենցաղը£ - Կապիտալ շինարարության և վերանորոգման կարիք ուներ Արարատի զորամասը, անհրաժեշտ է զորանոցային պայմանները բարելավել Արտաշատի կապի ուսումնական զորմասում£ Ինչպես կենցաղային, այնպես էլ հիգիենիկ պայմանները գոհացնում էին Մեր այցելած զորամասերից շատերում£ Կարգապահության և օրինականության առումով էական ձեռքբերումներ էին արձանագրվել Արարատի, Սիսիանի, Վայքի զրամասերում, Արտաշատի կապի ուսումնական զորամասերում, 4¬րդ հատուկ հրաձգային գնդում£ Վերջին շրջանում բանակի կատարելագործման բարձր տեմպերը, ներքին քաղաքականության առաջնահերթությունները, բանակի ղեկավարության վճռականությունն առկա խնդիրների հաղթահարման գործում, օրինականության ամրապնդմանը միտված ջանքերը, օպերատիվ արձագանքը բացահայտված թերություններին և դրանց իրավական գնահատական տալու ցանկությունը հույս են ներշնչում, որ Զինված ուժերի բարեփոխումների ծարգիրը կիրականացվի ողջ ծավալով ու հաջողությամբ£