ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶԻՆՎՈՐ
Անցնող ժամանակն ամեն օր պատմում է անմեկնելի կարոտի մասին£ Ժամանակը գիտե քաջության, սխրանքի անիմանալի պատումներ£ Նա պատմում է գարնան այն կարոտի մասին, որ հիմա էլ անվերջ թանձրանում է աշնանացող օրերի մեջ£ Ու ժամանակի ոլորապտույտի մեջ հառնում է հավերժ գարուն մնացած մի կյանք, հերոս մի հայորդի, ում մասին միայն ակնածանքով են խոսում ընկերները, հարազատները£ Սամվել Գուրգենի ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. խիզախ ու հպարտ մարտիկ Ծնվել է 1971 թ. ԼՂՀ Ջանյաթաղ գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, ապա Ղափանի Լեռնային տեխնիկումը£ 1986¬ից մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Գարեգին Նժդեհի, նրա ուսմունքի, գաղափարախոսության նկատմամբ£ Այդ գաղափարական հենքով էլ 1987 թ. Համլետ Քոչարյանի հետ ստեղծեցին «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը£ 1988¬ին Սամվելն արդեն երկրաշարժից տուժածներին օգնության մեկնողների շարքերում էր. նրա անհանգիստ հոգին միշտ ձգտում էր այնտեղ, որտեղ կարող էր օգնել իր հայրենակիցներին£ 1989 թ¬ից Սամվել Ջհանգիրյանը զինվորագրվում է Արցախյան շարժմանը, իսկ բարեգործական ընկերությունը` վերակազմավոր վում «Մեծն Գարեգին Նժդեհ» ջոկատի, և Համլետ Քոչարյանի հրամանատարությամբ մասնակցում էր Կապանի ինքնապաշտպանական մարտերին£ Այնուհետև կամավորական ջոկատն իր սխրանքներով աչքի ընկավ Սամվելի հայրենի Արցախ աշխարհի ազատագրական մարտերում£ 1991 թ. մայիսի 6¬ին զոհվեց Համլետ Քոչարյանը£ Ջոկատի հրամանատարությունը ստանձնեց Սամվելը, ով պատասխանատվություն վերցնելու իր ունակությամբ ու հրամանատարին բնորոշ հատկանիշներով, խիզախ, խելացի ու կշռադատված գործողություններով կարողանում էր այնպես ճկուն կազմակերպել գործողությունները, որ ջոկատը մարտերից դուրս գար հաղթանակներով` գրեթե առանց կորուստների ու վիրավորների£ Այդպես առանց զոհերի ազատագրվեցին յոթ գյուղեր, բացվեց Մարտակերտի ճանապարհը£ Մեկ ամիս անց կռիվները թեժացան Ղարաչինար գյուղի մերձակայ քում£ Թշնամին փորձում էր շրջափակման մեջ առնել ջոկատը£ Հունիսի 29¬ին մեծամասշտաբ պայքար ծավալվեց գյուղի ազատագրման համար£ Հետախուզության մեկնած Արա Վարդանյանը վիրավորվեց£ Սամվելը նետվեց` վիրավոր ընկերոջը փրկելու£ Գնալուց առաջ հանձնարարել էր` «Եթե չվերադառնամ, հրամանատարությունը կստանձնի Իլյիչ Բաղրյանը»£ Կարծես նախազգում էր տարաժամ մահը£ Գնաց` իմանալով, որ իրեն դիմավորում է մահագույժ կրակահերթը£ Նրա հետևից Մերուժանը գնաց… Հետո թշնամին գրավեց տարածքը£ Միայն երեք օր անց մարտընկերներին դժվարությամբ հաջողվեց ազատել զոհված ընկերների մարմինները£ …Սամվելին հարազատ Ջանյաթաղի հողն ամփոփեց իր գրկում, հենց այն դպրոցի բակում, որտեղ սովորել էր£ Զոհվելուց մեկ ամիս չանցած` 1992 թ. հուլիսի 23¬ին, Ջերմուկում ծնվեց նրա առաջին ու միակ զավակը, ում հոր անունով կոչեցին Սամվելուհի£ Կնոջը` Հայկուշին, խոստացել էր շուտ վերադառնալ, օրինակելի հայր լինել, սակայն… Պատերազմից վերադառնում են նաև այսպես£ Նա անսահմանորեն շատ էր սիրում կնոջը, ընտանիքը, բայց հայրենիքի նկատմամբ սերն ավելին էր… Եվ հայրենիքի գնահատանքն էլ արտահայտվեց խոնարհմամբ£ Սամվել Ջհանգիրյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2¬րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիության» մեդալով£ Ջերմուկում ստեղծած ընտանիքը շարունակեց ապրել£ Դա Սամվելի պայքարի շարունակությունն էր£ …Իսկ Սամվելուհու համար հայրիկը նախապես լուսանկարից նայող ջերմ ու խոհուն հայացք էր: Հետո, երբ մի քիչ մեծացավ, խանդահույզ մի զգացումով գիտակցեց, որ հայրը զոհվել է, ու մի պահ տխրեց, նեղսրտեց. բոլորը հայրիկ ունեն, ինքը` ոչ£ Հիմա հպարտությամբ է Սամվելուհին խոսում հոր, նրա ապրած կյանքի, գործերի մասին£ Հպարտ է հիմա, որ ազատամարտի նվիրյալ Սամվել Ջհանգիրյանի դուստրն է, և որոշել է դառնալ բժշկուհի: Հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը նրա համար էլ ներքին մղում է կամ գուցե գենետիկ պահանջ£ Ո՞վ գիտե…