«Նրանք միայն կարող են պատերազմել»


Ռուս¬վրացական պատերազմը դատափետում են ոչ միայն զոհերի հրազատներն ու պարտված կողմը£ Առանձին ռուս գործիչներ նույնպես, մեղմ ասած, հիացած չեն իրենց երկրի հաղթանակով£ Ճանաչված իրավապաշտպան և հասարակական գործիչ, "կՐՌՎՈ-ծՖþր" գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոդրաբինեկը, օրինակ, կտրուկ հայտարարել է. - Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը բացատրվում է նրանով, որ իշխանության ղեկը վարողները դուրս են եկել Խթը¬ի շինելներից ու զինվորական կառույցներից£ Նրանք չեն կարողանում ժողովրդավարական նորմալ պետություն կառուցել, չեն կարող զբաղվել գործարարությամբ ու ֆինանսներով. ոչինչ չեն կարող£ Նրանք միայն կարող են պատերազմել£ Եվ որպեսզի ապացուցեն իրենց գործունակությունը, նրանց միշտ թշնամի է պետք£ Եթե թշնամի չկա` նրանք պարզապես անունակ են երկիրը կառավարել£ «Պաշարված ամրոցի» այդ սկզբունքը Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ժառանգել է ԽՍՀՄ¬ից, որի փլուզմամբ կարոտախտն է համակել վարչապետ Վլ. Պուտինին£ Ռուսաստանի համար պատերազմի հետևանքները շատ ավելի վատթար է համարում Պոդրաբինեկը` համոզմունք հայտնելով, որ ռուսական հարձակման արդյունքները հետագայում ավելի տխուր են լինելու, որովհետև Կրեմլը ցանկություն չունի սթափ գնահատել իրավիճակը£ Ավելին, նա մեղադրում է նաև միջազգային հանրությանը` հանդուր ժողականության համար£ - Կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը ավելի կոշտ արձագանքեր ընդդեմ Վրաստանի Ռուսաստանի զավթողականությանը, ապա կրեմլյան ղեկավարներն ստիպված կլինեին հաշվի նստել նրանց կարծիքի հետ և հետագայում կզգուշանային նման քայլերից£ Ավաղ, միջազգային հանրությունը ցուցադրեց իր անկարողունակությունը, անընդունակությունը£ Իհարկե, այդ ձևով խրախուսվեցին Կրեմլի զավթողական նկրտումները, որը ծայրահեղ վատ դրսևորմամբ կարող է արտահայտվել հենց Ռուսաստանում,¬ ասել է իրավապաշտպանը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին£ ¬ Իսկ Ռուսաստանը կարող է վրացականի նման սցենար իրականացնել ընդդեմ Ադրբեջանի` իր նպատականերին ծառայեցնելով հայ¬ադրբեջանական ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը£ Ադրբեջանցիներին ամենից ավելի հուզող այս հարցի պատասխանը, սակայն, նույն` հակառուսական¬հակասովետական «մտավարժանք» է հիշեցնում. ¬ Կարծում եմ` Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական հարձակումից հետո պարզ դարձավ, որ նախկին ԽՍՀՄ ցանկացած երկիր, որը Կրեմլի հետաքրքրությունների շրջանակում է, կարող է Ռուսաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալ£ Ես չեմ պնդում, որ հենց հիմա Ռուսաստանը կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի բռնի միակցումը` կամ իր, կամ Հայաստանի օգտին£ Սակայն նման գործողությունների հանդեպ Կրեմլի պատրաստակամությունը ողջ աշխարհին հրաշալիորեն ցուցադրվեց Վրաստանի դեմ նրա հարձակումով£ Հետո էլ ասում են, թե հաղթողին չեն դատում…