Նորից` Շարլի Հեբդոն


Սկանդալների կիզակետում լինելը շատ լրատվամիջոցների երազանքն է, բայց ի՞նչ գնով: Ֆրանսիական երգիծական այս հանդեսը հիմա էլ դատապարտվում է` Իտալիայի երկրաշարժի զոհերին ծաղրանկարելու համար:

Տարերային աղետից մի քանի օր անց Շարլի Հեբդոն հրապարակել է զոհերի ծաղրանկարները (տեղեկացրել Է ANSA գործակալությունը): Զոհվածները պատկերվել են մակարոնների տեսքով և մակագրություն ավելացրել` «Իտալիայի երկրաշարժից զոհվել է գրեթե 300 մարդ: Հայտնի չէ` ցնցումից առաջ հողն աղաղակե՞լ է` «Ալլահ ակբար» (Աստված մեծ է)»:

Շատերին է վրդովեցրել նման անհարգալից վերաբերմունքը` հանգուցյալների հիշատակին: Դատական հայց ներկայացրած փաստաբաններն այդ ծաղրանկարները որակել են «սարսափելի, անխիղճ և անիմաստ վիրավորանք` երկրաշարժի զոհերին»:

Հանգուցյալներին ծաղրելն ու ծաղրանկարելը նույնպե՞ս ոմանք խոսքի ազատություն են համարում: Իրականում դա ցինիզմ չէ՞…