Ուզում են միջուկային  պետություն ճանաչվել


Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու միջուկային զենքից և շարունակելու է քանակապես ու որակապես հարստացնել իր միջուկային ներուժը:

Հայտարարել է և Միացյալ Նահանգներից պահանջել է, որ ԿԺԴՀ-ն ճանաչի որպես միջուկային զենք ունեցող երկիր: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտգործնա խարարության խոսնակը (տեղեկացրել է The GuΖrdiΖn-ը):

- Օբաման փորձում է ժխտել ԿԺԴՀ-ի մարտավարական դիրքորոշումը` որպես օրինական միջուկային պետություն: Բայց դա նույնքան հիմարություն է, որքան ափով արևը խավարեցնել փորձելը,- ասել է խոսնակը:

Ամերիկացի պատժամիջոցներն Հյուսիսային Կորեայում համարել են անօգուտ և ծիծաղահարույց:

Անցյալ շաբաթ ԿԺԴՀ-ն պաշտոնապես հաստատեց, որ անցկացրել է միջուկային փորձարկման 5-րդ փուլը:

Նախագահ Օբաման, Չինաստանի արտգործնախարարությունը, Հարավային Կորեայի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) դատապարտել են միջուկային փորձարկումները Հյուսիսային Կորեայում:

Հետո՞ ինչ, որ դատապարտել են, դատապարտելու են և նոր պատժամիջոցներ են ծրագրելու: Կիմ Չեն Ինը իրասածի է. բռնապետություն է ստեղծում և աշխարհածավալ նկրտումներ ունի: