Ո՞Վ Է ՄԱՐՔՍԻՍՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ 


 

Հայաստանի միակ ու գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը շա˜տ զարմանալի մարդ է: Նա երբեմն անում է այնպիսի հայտարարություններ, որոնց անգամ Նոստրադամուսը կնախանձեր, եթե առիթ ունենար Հայաստան գալ:

Հիմա Դավիթ Հակոբյանը վստահաբար հայտարարում է, որ Հայաստանը շատ շուտով նոր նախագահ է ունենալու: Անկեղծ ասած, մեզ էլ շատ հետաքրքրեց այս կանխագուշա կումը, ուստի կամեցանք իմանալ, թե ո՞վ է այդ արժանվագույնը, ով դառնալու է նախագահ:

Ցավոք, ընկեր Դավիթ Հակոբյանին ուղղված մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Բայց «ներքին համոզմունք» ունենք, որ Հակոբյանի «կանխատեսած» նախագահացուն հենց ինքն է: Դե, ցանկացած մարդ միայն սեփական անձին կարող է վստահել ու նրա մասին հարյուրտոկոսանոց հայտարարություններ անել: Եթե իսկապես Դավիթ Հակոբյանը մտադիր է առաջադրվել, ապա ասենք, որ սպասում ենք բավական զվարճալի ընտրություններ: