Մզկիթ են պղծել 


 

Տրամաբանորեն` մուսուլմանները դա չէին անի: Ուրեմն այդ մզկիթում աղոթողներն են ինչ-որ մարդկանց ցավեցրել կամ չարացել: Մանավանդ Ֆրանսիայի նման ազատ երկրում իսկապես լուրջ պատճառ էր պետք` վայրագին վայել նման պահվածք դրսևորելու:

Անհայտ բարբարոսները պղծել են Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի մզկիթը` նշվել է չորեքշաբթի օրը երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսի տարածած հաղորդագրության մեջ:

- Մանուել Վալսը վճռականորեն դատապարտում է Լիմոժի մզկիթի պղծումը, որի դռներն այս գիշեր աղտոտել են կղանքով: Այս արարքը հարված է հասցնում մուսուլմանների արժանապատվությանը և վիրավորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր հարգանք են տածում արժեքների հանդեպ,- ասված է հայտարարության մեջ:

Մշակութային ու հոգևոր արժեքների դեմ ոտնձգությունները, գերեզմաններ ավերելու դեպքերը մեզ ծանոթ վիրավորանք է: Բայց մեր պարագայում դրա հեղինակները թուրք ու ադրբեջանցի ելուզակներն են: Սակայն քրիստոնյա Եվրոպայի սրտո՜ւմ…