«Կքաշվեն» թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը 


 

Եթե Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը և ինչ-որ հրաշքով հաղթի, ապա նրա հետ պաշտոնական շփումներում արևմտյան երկրների, Ռուսաստանի, միջազգային կառույցների ղեկավարները ծանր դրության մեջ կհայտնվեն: Քանզի թարգմանիչից բացի նրանց անհրաժեշտ կլինի իրենց կողքին ունենալ հատուկ պատրաստություն անցած վերծանիչ, ով կարողանար բացատրել Րաֆֆիի բարդ, հակասական, խճճված, ռոմանտիկ-հուզական, վերացական մտքերի մոտավոր իմաստը: