Քիթը ջարդել էր... պատուհանափեղկը 


 

Տարօրինակ է, բայց` իրողություն. մեր շրջապատում, մեր կողքին մարդիկ կան, որ սիրում են մեծ-մեծ բաներից խոսել, հույժ իրազեկված անձնավորության տպավորություն թողնել, անգամ իրենց հետ պատահած կենցաղային չնչին միջադեպը ներկայացնել վառ և հերոսական գույներով: Բայց ինչպես հավաստում է ժողովրդական իմաստնախոսությունը` ստի ոտքերը կարճ են: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները օրերս առիթ ունեցան դիմակազերծ անելու այդպիսի մի ստախոսի:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ ստացվեց, որ քթի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սեյրան Մ.-ն: Երիտասարդը բժիշկներին հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել Ամիրյան փողոցի թիվ 17 շենքի բակում:

Ոստիկանության ծառայողներին սկզբից ևեթ հավատ չեն ներշնչել երիտասարդի խոսքերը: Միքանիժամյա օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տանը պատուհանափեղկը կտրուկ բացելիս` հարվածել է իր քթին, ինչի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքը: