Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԱԶԱՏԱՆՈՒՄ 


 

Շիրակի մարզի խոշորագույն գյուղերից մեկում` Ազատանում, ինչպես մեզ տեղեկացրեցին, շարունակվում են հետընտրական քննարկումները: Այստեղ, շատերի համար անսպասելի, վերընտրվել է գործող գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, մինչդեռ երկար ժամանակ գյուղը ղեկավարած Կարապետ Ազատյանը 551 ձայնով հետ է մնացել ընտրված գործող համայնքապետից:

Ազատանցիները մեզ տեղեկացրեցին, որ Իկիլիկյանի համակիրների թիվը չի անցնում 170-180 հոգուց, մինչդեռ նա ստացել է բավական թվով ձայներ: Միշտ անհաշտ ազատանցիները հակված են մտածել, որ տեղի են ունեցել իրենց համար անհասկանալի գործընթացներ: Գուցեև մարդիկ խոստացել են ձայն տալ Կարապետ Ազատյանին, բայց ընտրատեղա մասում փոխե՞լ են իրենց մտադրությունները: Ազատյանի համակիրները, սակայն, հայտարարում են, թե իրենց բավարարում է այն, որ ավագանի են ընտրվել նրանք, ովքեր պաշտպանում են իրենց ծրագիրը: