Ինչ պատահի` մի´ տար բերան 


 

Ճարպիկ հնարանքներ ցուցադրելու սիրահարները մոլեխաղով տարվածների նման հաճախ կորցնում են չափի զգացողությունը: Կարևորը` դիմացիններին զարմացնելն է. հետո՞ ինչ, որ հետո բժիշկներն ու հարազատներն էլ զարմանալու են իրենց անխոհեմ արարքից:

30-ամյա ատլանտուհին հարազատների համար «սուսեր կուլ տվող» էր խաղում և ուզում էր ապացուցել, որ ինքը զուրկ է փսխելու բնազդից: Ցուցադրության ընթացքում աղջիկը հանկարծ սկսել է ծիծաղել և ակամա կուլ է տվել 15 սանտիմետրանոց դանակը: Բարեբախտաբար` դանակը չէր վնասել «աճպարարուհու» ստամոքսն ու կերակրափողը, և առանց վիրահատության դանակը հանվել է նրա միջից:

Պարզվում է, որ կնոջ համար սա առաջին փորձությունը չէր: 4 տարի առաջ էլ նա կուլ է տվել սեղանի սպասքապարագաներ: Այդ անգամ, սակայն, նրան փրկել են ծանր վիրահատությամբ: