1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ .


ՃԱՐՊԻ¯Կ ԵՆ, ՃԱՐՊԻ°Կ Երկուշաբթի օրը մեկնարկած Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանը հերթական անգամ ապացուցեց, որ հայրենի խորհրդարանը վերջնականապես հարմարվել է կիսատ-պռատ աշխատելաոճին: Պարզվեց, որ խորհրդարանականները բոլորովին էլ տրամադրված չեն նոր փոխնախագահ ընտրել... Եվ չնայած երկրորդ փոխխոսնակ չունենալը պարզապես ԱԺ կանոնակարգն է խախտում, այսուհանդերձ մեծ է հավանականությունը, որ հստակ ու հասկանալի հայերենով ձևակերպված կանոնակարգային պահանջը շարունակաբար կարող է շրջանցվել: Իրականում որևէ քաղաքական ուժ նպատակահարմար չի գտնում մի քանի ամիս հետո լիազորություններն ավարտող խորհրդարանի գործունեության համար «ավելորդ» պատասխանատվություն ստանձնել: Զարմանալի ոչինչ չկա. մեր քաղգործիչները ճարպկության պակաս երբեք էլ չեն ունեցել, սակայն երևույթը նախ և առաջ վկայում է, որ խորհրդարանական խմբակցություն ները նույնպես ստիպված են (թեկուզ` բնազդով) ընդունել իրենց վատ աշխատանքը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նրանք առաջիկայում առավելապես ճգնելու են դեռևս մնացած օրերը գլորել ու ավելի շատ ժամանակի վրա խաղալ: Ընդունում են և ծանուցում Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն» (ԷԼՓԱՍ) համակարգը նախատեսված է կառավարման համակարգերում, դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում շահագործելու համար: ԷԼՓԱՍ-ն այլևս փաստ է Ծրագրի մշակումն ավարտվել է 2006-ի հուլիսին, և այսօր արդեն Երևանի քաղաքապետարանի բոլոր կառույցներն ու ենթակառույցները փաստաթղթային գործառույթներն իրականացնում են այս ծրագրի միջոցով: Առաջիկայում համակարգը կներդրվի նաև թաղային համայնքներում, որոնք նույնպես կմիանան միասնական ցանցին: Դռնեդուռի փոխարեն` մեկ դուռ Կամ` մեկ պատուհան Բազմաչարչար բնակչին քաղաքային իշխանությունն այլևս սենյակից-սենյակ, դռնից-դուռ չի գցի: Քաղաքացին կդիմի մի պատուհանի, մի պատուհանից էլ կստանա իր դիմումի պատասխանը: Որպեսզի բացառվեն և° կոռուպցիոն ռիսկերը, և° չինովնիկական քաշքշուկները (գնացեք, վաղը եկեք, այսինչ տեղեկանքը բերեք), յուրաքանչյուր դիմում ամբողջական փաթեթ է` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներառմամբ: Քաղաքացու դիմումին երկու պատասխան կարող է տրվել` դրական կամ բացասական: Եվ անպայման` հիմնավորված, պատճառաբանված: Այս սկզբունքի կիրառությունը, ըստ բանախոսի, արդեն նկատելի արդյունք է տվել. զգալիորեն նվազել են կրկնակի դիմումները: Բնականաբար, սպառիչ պատասխանի դեպքում կրկին դիմելու խնդիր չի առաջանա: Այլ հարց է, թե այլ` տեխնիկական սկզբունքների հետ մեկտեղ, փոփոխության ենթակա՞ է արդյոք բնակչի շահերից ելնելու, օրենքներն ի շահ բնակիչների աշխատեցնելու` իշխանություններին ոչ այնքան հարազատ սկզբունքը: Դիմիր աշխարհի ցանկացած վայրից, պատասխան ստացիր ցանկացած վայրում Ցանկացած մարդ, ով քաղաքապետարան դիմելու անհրաժեշտություն ունի, կարող է համացանցում բացել քաղաքապետարանի էջը և այնտեղ ներդնել իր դիմումը: Նույն կերպ կարելի է ստանալ դիմումի պատասխանը: Եվ դա կարելի է անել աշխարհի ուզածդ կետից: Իսկ Երևանում բնակչին թույլատրված է անարգել, առանց անցաթղթի մուտք գործել քաղաքապետարան: Մի խոսքով, տեխնիկապես ինչ-որ բան, իրոք, հեշտացել է: Բովանդակային առումով հետո կերևա: Երևանի կայքը հարստացել է Այս էջում տեղ է գտել բազմաբովանդակ տեղեկատվություն Երևանի մասին, Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ցուցահանդես, աճուրդ, մրցույթ, հանդիպում: Տեղադրված են Երևանի փողոցների անունները, նոր անվանակոչումները: Կայքը հարստացվել է մայրաքաղաքի նախկին բոլոր քաղաքապետերի վերաբերյալ նյութերով, Երևանի պատվավոր քաղաքացիների մասին տեղեկացնող նյութերով: Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանի, մեծացել է բնակչության հետաքրքրությունը Երևանի կայքի նկատմամբ: Շաբաթական 500-1000-ով ավելանում է կայք այցելողների թիվը:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ