ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ .


Կապտած դեսպանատուն Վերջին իրադարձությունները կարծես հաստատում են շրջող լուրերը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վրա շուտով ծածանվելու է ԵՐԿՆԱԳՈՒՅՆ դրոշը: Մարդասիրական ահաբեկչության թիրախը Պարզվում է` Կենտրոնական բանկը դոլարի նկատմամբ ահաբեկչություն է իրականացնում` մարդասիրական ռումբ տեղադրելով արտերկիր գաղթած հայերի հարազատների գրպանում: Պարտիզանական շարժման նշաններ Վերջին ամիսներին «Ազգային միաբանության» ղեկավարը կարծես թե անցել է ընդհատակ: Ըստ վերլուծաբանների` Արտաշես Գեղամյանի լռությունը ընդդիմության համար ավելի անվտանգ է, քան հաճախակի բարձրացվող աղմուկը: Հեռուն են ցատկում Վիկտոր Դալլաքյանը և Թաթուլ Մանասերյանը հավաստիացնում են, որ իրենց գործողությունները պետք է որակել ոչ թե առնետավազք, այլ հեռացատկ: Իրավիճակին համահունչ «Խլվլամ քո դոշին» Քանի որ Հայաստանում գիշերային ակումբներն են աճում ու բարգավաճում, ըստ մեր աղբյուրների` օրհներգերի հինգ տարբերակներն էլ խոտանվելու են, հաղթելու է «ավլեմ-թափեմ փոշին» քաղաքական կատակերգը: Մրցանակ և պատիժ Մաֆիայի կենտրոնական վարչության պայթեցումների բաժնի պետը ներկայացվել է մրցանակի, իսկ «դաստիարակության» բաժնի վարիչը հեռացվել է աշխատանքից, քանի որ «Իրավունքի» խմբագրի նկատմամբ կիրառված «դաստիարակչական» ծեծը տվեց բոլորովին հակառակ արդյունք: Գաղտնապահության հետևանքները Դաշնակցությունը իր գերագույն ժողովի «բաց» մասում լիքը թոզ է փչում, իսկ «փակ» մասում գործի է դնում փոշեծծիչը: Փաստավավերագրական ֆիլմ` «Ուրախ կարուսել» Եթե ընտրությունների ամբողջ ընթացքը տեսագրվի, ինչպես պնդում է Շավարշ Քոչարյանը, հետաքրքիր կինոֆիլմ դուրս կգա, որի վերնագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի «Ուրախ կարուսել»: Բենդերին տվին-անցան Հայտնի ֆիլմի հերոս Օստապ Բենդերը ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյին վերաբերող այնքան կոմպրոմատներ չէր հավաքել, որքան քաղաքական ուժերը մեկը մյուսի վերաբերյալ մրցակիցներին վարկաբեկելու «ազնիվ» մղումներով: Մարմնակրթությունը` նաև հոգու առողջության նախապայման

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ