Ուսուցում` շարիաթի օրենքներով


Դարձյալ Մեծ Բրիտանիայի մասին է խոսքը: Այստեղ գործող իսլամիստական դպրոցներում աշակերտներին ուսուցանում են ձեռք կտրել:

BBC-ի հետազոտությունները պարզել են, որ 6-18 տարեկան 5 հազար աշակերտ ուսում է ստանում շարիաթի օրենքներով կազմված հատուկ դասագրքերով, որոնցում գրված է, թե նրանք, ովքեր իսլամին չեն դավանի, հավերժորեն կայրվեն դժոխքի բոցերում:

15 տարեկանների համար նախատեսված դասագրքերում գրված է.

- Գողերի առաջին հանցագործության համար սահմանված է կտրել ձեռքը, իսկ երկրորդի դեպքում` ոտնաթաթը: Գողի աջ ձեռքը կտրվում է դաստակից, որից հետո վերքը թեթևակի այրվում է, որպեսզի հանցագործը մեռնի արնահոսությունից:

Այդ դպրոցներում աշակերտներին նաև սովորեցնում են, որ համասեռամոլությունը պետք է պատժվի մահապատժով. մեղավորների վրա հարկավոր է քարեր նետել, այրել կամ նրանց նետել զառիթափից:

Նրանց ուսուցանում են, թե հրեաների հիմնական նպատակը «աշխարհը և դրա ռեսուրսները կառավարելն է»:

Այդ դպրոցները «Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում Սաուդյան դպրոցներ և ուսանողական ակումբներ» կազմակերպության մաս են հանդիսանում (գրել է CBS Philly-ն): Եվ BBC-ն հավաստիացնում է, որ Լոնդոնում այդպիսի դպրոցներից մեկը պատկանում է Սաուդյան Արաբիայի կառավարությանը:

- Մենք չենք ցանկանում ազդել Սաուդյան Արաբիայի կառավարության որոշման վրա` նրանց կրթական համակարգի առնչությամբ և չենք ցանկանում խանգարել նրանց,- ասել է կրթության նախարար Մայքլ Գովեն:- Բայց մենք չենք կարող նրանց թույլ տալ` նման հրեատյաց հայացքներ տարածել Մեծ Բրիտանիայի տարածքում գործող դպրոցներում: