Լրագրողական ճարպկություն


Այս պարագայում ճիշտ կլինի թուլամտություն կամ անհեռատեսություն ասել:

Մարոկոացի լրագրողուհին գողացել է Բահրեյնի մշակույթի նախարարի բջջային հեռախոսը: Սիրտը նախարարի հեռախոս է ուզել. ձեռքն էլ ճարպիկ է եղել, ու չի մտածել, որ նման սարքերը հայտնաբերելը դյուրին գործ է:

Նախարարուհի Շեյհա Մայ բինտ Մոհամեդ Ալ-Խալիճան Մարոկոյի Տանժեր քաղաքում մասնակցել է պաշտոնական միջոցառման: Այդ ընթացքում զրուցել է լրագրող ների հետ, որից անմիջապես հետո նկատել է հեռախոսի անհետանալը:

Գողին հայտնաբերել հաջողվել է շատ հեշտորեն. հսկող տեսասարքերը նկարահանել են հափշտակիչին ու այն պահը, թե ինչպես է նախարարի սեղանից լրագրողուհին թռցնում հեռախոսը:

Այս միջադեպն ակամա հիշեցրեց տարիներ առաջ Ազգային ժողովում հավատարմագրված մեր թղթակցուհու հետ կատարվածը: Հերթական նիստից հետո նա խմբագրություն եկավ շփոթված ու պատմեց, որ ընդմիջման ժամանակ իրենից գողացել են խմբագրության ձայնագրիչը: Փորձեցինք կատակել`

- Պատգամավորնե՞րը:

- Չէ´, ի՞նչ եք ասում, լրագրողներից ինչ-որ մեկը:

Մեկ-երկու օրից նա ասաց, որ ձայնագրիչը տեսել է իր կոլեգաներից մեկի ձեռքին, բայց իրեն թույլ չի տվել մոտենալ ճշտել: Մենք էլ մեզ թույլ չտվեցինք իրավապահ ներին դիմել. ի վերջո լրագրո˜ղ է, կի˜ն... Ու նորից կատակեցինք`

- Ձայնագրիչի գողը գող չէ:

Բայց Մարոկոյում այդպես չեն մտածել: Ինչպես տեղեկացրել է EΗirΖtes 24/7-ը, ժամեր անց լրագրողուհուն ձերբակալել են տան մոտ: Նա խոստովանել է հանցանքը, ներողություն խնդրել ու վերադարձրել գողունը: Այդուհանդերձ, նրան ձերբակալել են ու տարել հարցաքննության: