ՔՈ ԲԻԶՆԵՍԸ ԳԱԶԱՏԱՐԻՍ ՎՆԱՍ Է


Ժամանակին եղբայրական համարված Վրաստանի Հանրապետությունում իշխանությունների հերթական բիզնես-նախագիծը մեզ համար հերթական տհաճ անակնկալը կարող է դառնալ£ Դեռ նախորդ տարեվերջին այստեղ որոշվեց ու ինչ¬որ եվրոպական ընկերության վաճառվեց երկաթգծի երկայնքով դեպի Հայաստան եկող մալուխը£ Այս տարօրինակ ձեռնարկի եկամտաբեր արդյունք ներից ոգևորված կամ էլ որպես հին ծրագրի նոր շարունակություն` վրաց խորհրդարանը հիմա էլ «Հյուսիս-հարավ» մայրուղային գազատարը վաճառելու մասին օրինագիծ է ընդունել£ Մասնավորեցման արգելքի վերացումն, իհարկե, շատ շուտով որոշակի կդարձնի նաև վաճառքի հանված գազատարի գինը, և հարկ է ենթադրել, որ բարձր արժեքից անկախ` գնորդների պակաս հաստատ չի զգացվի£ Ամենակարճ և ուղիղ ճանապարհն, իհարկե, վաճառքի առարկան տնօրինելու իրավունքը ռուսական «Գազպրոմին» հանձնելը կլինի£ Սակայն միաժամանակ հատկապես նշված գնորդի հետ համաձայնության գալը քաղաքական հարթությունում կարող է ամենաանբարենպաստը լինել£ Այս առումով բոլորովին էլ պատահական չէ, որ Վրաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմութ յունը օրինագծի քննարկման ժամանակ չի շրջանցել հյուսիսային հարևանի կողմից քաղաքական ճնշումների սաստկացման հավանականության խնդիրը£ Բայց մյուս կողմից էլ` եթե մասնավորեցումն այստեղ զուտ բիզնեսի տեսանկյունից է դիտարկվում, ապա դարձյալ ավելի իրատեսական է, որ հավանական գնորդների շարքում ամենաբարձր գինը հենց «Գազպրոմը» պատրաստ կլինի վճարել£ Ավելին, չի բացառվում նաև, որ գազատարը ձեռք բերելու` ռուսական կողմի շահագրգռությունն այնքան մեծ լինի, որ վաճառքն ինքնաբերաբար աճուրդի վերածվի... Մոսկովյան վառելիքային ընկերությունն, ինչպես հայտնի է, ֆինանսական խնդիրներ բացարձակապես չունի, ու ամերիկյան գործարար ամսագրերից մեկի վերջին ամփոփումների համաձայն` այն մոլորակի ամենաեկամտա բեր ընկերություններից է համարվում և միայն անցյալ տարվա ընթացքում 24,6 միլիարդ դոլարի շահույթ է ունեցել£ Մեզ համար, իհարկե, նշանակալին ոչ այնքան կառույցի աներևակայելի շահույթներն են, որքան մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խողովակաշարի ապագան£ Եթե այնպես ստացվի, որ գազամուղն իսկապես ռուսական ընկերությանը մասնավորեցվի, ապա չպետք է բացառել, որ ոչինչ չկորցնելով` ոչինչ էլ չշահենք£ Սակայն գների շարունակական բարձրացումը, եթե այդքան հաճախ է կրկնվում երկնագույն վառելիքի պարագայում, ապա չի բացառվում նաև, որ «ապրանքի» տարանցման պարագայում նույնպես այս գործընթացը նորանոր բարդություններով առանձնանա£ Գոնե մեր դեպքում «Գազպրոմի» ագահության աստիճանը տարիների դառը փորձով է ապացուցվել£ Նույնիսկ չի բացառվում, որ ավելի ուշ նման սցենարը տարբերակներից լավագույնը կամ, ինչպես ասում են, չարյաց փոքրագույնը համարվի£ Վրացական օրենսդիրի սույն որոշումն ակնհայտորեն ոգևորել է նաև ադրբեջանական կողմին, և վառելիքաէներգետիկ բիզնեսում հարուստ փորձ ունեցող մեր մյուս` տխրահռչակ հարևանը նույնպես խողովակաշարի տնօրինումն ստանձնելու նկրտումներ ունի£ Թեև վրացական տարածքներով անցնող խողովակաշարը հատկապես այս գնորդի տնօրինմանը հանձնելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ակնհայտ է, որ Բաքվի հետաքրքրությունը ոչ այնքան տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազ սպառող Հայաստանի վճարած գումարներից սեփական մասնաբաժինն ունենալու, այլ առավելապես հեռահար քաղաքական նենգ դավերով է պայմանավորված£ Թե մինչև ուր կհասնեն Ադրբեջանի նոր նկրտումները, առայժմ դժվար է ասել, սակայն ով էլ լինի գնորդը, այդ գազամուղից մշտապես օգտվող Հայաստանին տարանցման սակագինն անփոփոխ թողնելու և երկնագույն վառելիքի անխափան մատակարարման հստակ երաշխիքներ պետք է տրվեն£