Նեոօսմանիզմի զառանցանքները


Արդեն շատ ժամանակ է անցել այն օրից, երբ Գազայի շրջափակյալների մարդասիրական օգնություն տանող, այսպես ասած, խաղաղության տորմիղի առաքելությունը կասեցվեց Իսրայելի զինուժի կողմից£ Արդեն շատ ջրեր են հոսել հանուն իրենց երկրի խաղաղասեր իմիջի Միջերկրականի ալիքներում զոհված 9 թուրքերի պատվին կատարված «հանդիսությունների» օրերից, սակայն Անկարայում չեն հանգստանում ու չեն դադարում հոխորտալ Թել Ավիվի հասցեին£ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել. հակառակ դեպքում` սպառնալով, որ Անկարան կխզի դիվանագիտական հարաբերությունները£ Իսկ նախագահ Գյուլն, ինչպես միշտ, ավելի հանդուրժող ձևանալով, երկրորդում է արտգործնախարարին` ավելի մեղմ շեշտադրումներով` «Իսրայելը, ամենայն հավանականությամբ ուզում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ»£ Մինչդեռ, պաշտոնական Անկարան Թել Ավիվից արդեն հետ է կանչել իր դեսպանին, արգելվել են երկրի օդային տարածքով իսրայելական ինքնաթիռների թռիչքները, չեղյալ են համարվել օգոստոսին նախատեսված` թուրք¬իսրայելյան համատեղ զորավարժությունները£ Սակայն այսքանով գործը չի ավարտվում£ Երբեմնի դաշնակից երկրների միջև ծայր առած հակասություններից զգալի տուժում է հատկապես Թուրքիայի տնտեսությունը£ Մասնավորապես, Իսրայելի հանրության լայն շրջանակներում բոյկոտում են թուրքական ապրանքները, առողջարանները, ինչի հետևանքով Թուրքիայում տուրիզմի ոլորտը բազմամիլիոն դոլարների վնաս է կրում£ Այնուամե նայնիվ, թուրք¬իսրայելական հարաբերություններում առաջացած կնճիռը չհաջողվեց հարթել նաև բրյուսելյան բանակցություններում£ Խանգարողը թուրքական անզուսպ հիսթերիան էր£ Արդյունքը Իսրայելի արտաքին գործերի նախարարի հասցեին վիրավորանքներն էին և Անկարայի վերջնագրերը, որոնցում ասվում էր, թե Թուրքիան ժամանակ չունի և մտադիր էլ չէ երկար սպասել Թել Ավիվի ներողությանը, իսկ դրա բացակայության պարագայում հարաբերությունները երբեք չեն վերականգնվի£ Այնուամենայնիվ, կարող է տարօրինակ թվալ, որ երբեմնի դաշնակից երկրների միջև այսօր առկա հակասությունների պատճառը շրջափակված Գազային մարդասիրական օգնություն տանող խաղաղության տորմիղի հետ կապված միջադեպն էր£ Չէ՞ որ մինչ այդ էլ իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները հալած յուղի պես հարթ չեն եղել, սակայն Թուրքիան երբևէ այսպես բուռն չի արձագանքել£ Ուրեմն, տորմիղի հետ կապված միջադեպն ընդամենը առի°թ էր Իսրայելի հետ հարաբերությունները սրելու համար և ոչ` պատճառ£ Իսկ տարածաշրջանում վերջին մի քանի տարում Թուրքիային առնչվող զարգացումները հուշում են, որ նրա վարած արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն արձանագրվեց, երբ արտգործնախարարի պաշտոնը ստանձնեց Ահմեդ Դավութօղլուն և հռչակեց արտաքին քաղաքականության կարգախոսը` «զրո խնդիր հարևանների հետ»£ Այն բնավ Թուրքիայի խաղաղասի րական ձգտումները չէր նախանշում` ինչպես կարող էր թվալ£ Իրականում, ինչպես նաև թուրքական իշխանություններն իրենք են բարձրաձայնում, խոսքը նեոօսմանիզմի գաղափարախոսության հաստատման մասին է£ Ըստ էության, թուրքերն իրենց երկրի ոսկե դարը համարում են Օսմանյան կայսրության ժամանակահատվածը և այսօր այդ դարաշրջանի հանդեպ անզուսպ կարոտ են ապրում£ Իհարկե, Անկարայի կայսերապաշտական նկրտումները ենթակա են ժամանակակից աշխարհում առկա իրողությունների սրբագրումներին£ Նորօրյա օսմանները հասկանում են, որ Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանի երկրներին իրենց շուրջը համախմբել հնարավոր է միայն ընդհանուր թշնամու առկայության դեպքում£ Այդպիսին կարող էր համարվել արաբական աշխարհի հետ խնդիրներ ունեցող ոչ մահմեդական երկիր Իսրայելը£ Եվ հանուն իր ոսկե անցյալը վերադարձնելու խելահեղ նպատակի, Թուրքիան դավաճանեց տարածաշրջանում իր երբեմնի դաշնակից Թել Ավիվին£ Հետագան արդեն հայտնի է£ Բացի այս ամենից, մոսկովյան աղբյուրները հավաստում են, որ նոր օսմանները փափագում են Եվրամիության օրինակով ստեղծել, այսպես ասած, Արևելյան միություն£ Հիշյալ կազմակերպության քարոզիչ «Արդարություն և զարգացում» կուսակցության, այսինքն Թուրքիայի իշխանությունների կարծիքով, այն կարող էր լինել «Օսմանյան կայսրության վերականգնումը»£ Այս դեպքում ժամանակակից օսմանների տարածքային նկրտումները շատ ավելի հեռուն կարող են գնալ£ Օսմանյան կայսրության սահմանները Եվրոպայով են անցնում£ Այս առումով, բոլորովին պատահական և զարմանալի չէր, որ Անկարան ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկեց տարածաշրջանում իրեն մրցակից համարվող Իրանի նկատմամբ առաջարկվող պատժամիջոցներին£ Իհարկե, Թեհրանին առաջարկելով հարստացված ուրանն իր տարածք տեղափոխել, Թուրքիան միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու թաքուն հույսեր էր փայփայում£ Ի դեպ, առաջնորդվելով օսմանյան կայսրության ոսկե դարի փառքը վերականգնելու խելագարության հասնող երազներով, Թուրքիան վտանգավոր է դառնում և° Ռուսաստանի, և° Միացյալ Նահանգների, և° Եվրոպայի համար£ Ընդ որում, Անկարան ջանում է օգուտներ քաղել այս երկրների շահերի միջև առկա հակասություններից£ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հակասութ յունների պատճառով ինքը կանգնի կոտրած տաշտակի առջև£ Ինչպես, օրինակ, Իրանի պարագայում£ Վերջին տարիներին Ռուսաստանը, ցանկանալով գործընկերային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ զարգացնել, ստիպված եղավ վերանայել իր դիրքորոշումներն Իրանի նկատմամբ£ Արդյունքը եղավ այն, որ Մոսկվան կողմ քվեարկեց Թեհրանի հանդեպ պատժամիջոցներին£ Միևնույն ժամանակ, եվրոպական պետությունները որոշեցին իրանական խնդրում սեփական խաղը խաղալ` դուրս գալով ամերիկյան քաղաքականության ուղեծրից£ Ներկայումս Ֆրանսիան և Գերմանիան Թեհրանին արդյունաբերական արտադրանքի խոշոր մատակարար են և բոլորովին շահագրգռված չեն Իրանի մեկուսացմամբ£ Թվում է` այս կետում մասնավորապես եվրոպացիների և թուրքերի շահերը համընկնում են£ Սակայն, Եվրոպայում առաջվա պես դեմ են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը և լավ են հասկանում Անկարայի խարդավանքները£ Թուրքիան խնդիրներ է հարուցում նաև Միացյալ Նահանգների համար£ Եվ ԱՄՆ¬ը, ի պատասխան խաղաղության տորմիղի առիթով Անկարայի` միջազգային հանձնաժողովի մասին պահանջին, զգուշացրեց, որ այդ հանձնաժողովը կարող է և Թուրքիայի ակնկալիքները չբավարարել£ Իսկ նախագահ Օբաման Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ընդունելով, չդժգոհեց նրա քաղաքականությունից£ Հարավային Կովկասում Թուրքիային այսօր, կարծես, հաջողվում է քաղաքական գործընթացների մասնակիցը դառնալ£ Հատկապես, ղարաբաղյան հարցում Ադրբեջանի վարքագծում Թուրքիայի թելադրանքն ակնհայտ է£ Թե° Չայլուի միջադեպում, թե° դրան հաջորդած զարգացումներում Անկարայի «թաքուն» միջամտությունը կասկածներ չի հարուցում£ Իրականությունը բացահայտորեն կեղծելու թուրքական ձեռագիրն անծանոթ չէ£ Համենայն դեպս, Հարավային Կովկաս ԱՄՆ պետդեպի քարտուղարի այցը Ղարաբաղում թուրք¬ադրբեջանական բլիցկրիգը կանխելու նպատակ էր հետապնդում նաև£ Որովհետև հակառակ պարագայում Ռուսաստանը հնարավորություն կստանար առիթն օգտագործել` իր խաղաղարարներին հակամարտության գոտում տեղակայելու համար, ինչը կարող էր չեզոքացնել հետագայում Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղադրելու հնարավորությունը£ Իսկ Երևանում դարձյալ գոհունակություն հայտնելով հայ¬թուրքականի մասով Ս. Սարգսյանի դիրքորոշման կապակցությամբ և ասելով, թե հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է, նա թերևս, ուզում էր զգուշացնել Անկարային, որ Ղարաբաղի հարցում հայկական շահերի դեմ գործելը կարող է ընկալվել որպես ամերիկյան շահերին վնաս£ Ի պատասխան` Դավութօղլուն ասաց, թե Հիլարի Քլինթոնի այցը բարերար ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա և ամռանն այնտեղ որոշակի տեղաշարժ կարող է լինել£ Ամառն արդեն կիսվում է£ Մի քանի օրից Ալմա-Աթայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովն է, ու դրա շրջանակներում` Նալբանդյան-Մահմեդյարով հանդիպումը£ Իսկ Բաքվից հնչող հիսթերիկան հուշում է, որ Ադրբեջանը բանակցությունները վիժեցնել է ձգտում, ինչում նույնպես խառն է Անկարայի մատը£ Իսկ աշխարհաքաղաքական կենտրոններին բացահայտորեն դեմ գնալը, ինչը նաև նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացումն է, կարող է տխուր հետևանքներ ունենալ Թուրքիայի համար£ Համենայն դեպս, օսմանյան առաջին կայսրությունը տխուր վախճան է ունեցել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ